Kitobni o'qish: «Լիլի»
Գեղեցիկ էր ու ինքն էլ գիտեր դրա մասին։ Սակայն այդ գեղեցկությունը պարզ չէր ավելի շատ բարիք էր բերում, թե չարիք։ Երբ փոքր էր, մի օր եղբայրը տուն եկավ կապտուկներով ու ֆշշաց.
_Հոգնել եմ արդեն քո սիրունությունից։
_Ի՞նչ է պատահել,_զարմացած հարցրեց ինքը։
_Հաստ Արմոն ասաց որ դու շատ սիրուն ես ու ուզում է շփվել քո հետ։
Ինքը ակամա կարմրեց։
_Աչքերդ չխոշորացնես,_բռունցք ցույց տվեց,_այդ սիրուն դեմքիդ մուր եմ քսելու…
_Ես ոչ մի…
_Դե լա՜վ…գիտեմ որ մեղավոր չես…
Վարուժանը մեղմացավ, նայեց քրոջ կշտամբանքով լի աչքերին, տխրեց ու գնաց խոհանոց։
Ու քանի-քանի անգամ դեռ եղբայրը, որ առանց այն էլ կռվարար բնավորություն ուներ վեճի էր բռնվում գյուղի տղաների հետ։
Ժամանակը գնում էր, իսկ Լիլիթը ավելի ու ավելի վայելուչ տեսք էր ստանում, դիմագծերը նուրբ, բաց շագանակագույն մազերը ալիքավոր ու երկար, բոյով բարակ իրանով ու կանաչը կապույտի հետ խառնված աչքերով։ Բայց այդ գեղեցկությունը ստիպում էր նրան փակվել ու պարիսպ ստեղծել իր ու շրջապատի միջև։ Խուսափում էր ամեն տեսակ ուշադրությունից, դառնում ինքնամփոփ։Այդպես ընդունվեց համալսարան, ու ինչպես միշտ վախեցավ այն տպավորությունից որ թողեց համակուրսեցիների ու մանավանդ ջահել դասախոսի վրա։ Տեսավ նախանձը աղջիկների աչքերում ու հիացմունք՝ տղաների։ Կեսը չէին հավատում որ ամեն ինչ բնական է, կեսն էլ զարմանում ինչպես բնությունը կարող էր սույն հրաշքը կերտել։
Ջահել դասախոսը ճանապարհ չէր տալիս, արդեն անհնար էր գնալ համալսարան։ Ընկեր Ազնավուրյանը եթե մինչև այս թաքուն հայացքներ էր գցում, ապա մի ամիս անց բացեիբաց հարձակման էր անցել։ Անդադար զանգում էր, գրում սոց ցանցերում, իսկ լսարանում անպայման պահում մի քանի րոպե, իբրև կարևոր հանձնարարություն տալու համար։ Լիլիթը չէր դիմանում այդ ճնշմանը։ Գյուղում իր արտաքինը դարձել էր սովորական, իրեն սիրում էին բնավորության համար այդ պատճառով բոլոր կրակոտ հայացքները չէին փուշ թվում։ Բայց այստեղ ուրիշ էր։ Եթե դասարանցի Արամի սիրո խոստովանությունը սրտում հաճելի ջերմություն էր առաջացնում, ապա ընկեր Ազնավուրյանի խոսքերն ու պահվածքը զզվանք էին առաջացնում։ Ինչքան կարող էր քաղաքավարի ու համեստ մերժում էր։ Վերջապես մի օր չհամբերեց ու գոչեց.
_Միթե՞ չեք հասկանում։ Իմ պատասխանն է ո՛չ, ո՛չ, ո՛չ… հաճույք եք ստանում ինձ տանջելուց… լիքը աղջիկներ կան, ինչ եք կպել ինձ…
_Լիլի՛թ… առաջին իսկ հայացքից ես սիրահարվել եմ քեզ… քո նման սքանչելի օրիորդ երբեք չեմ տեսել… տուր ինձ հնարավորություն…
_Երբե՛ք…
_Լիլի՛թ…
_Եթե մի անգամ էլ մոտեցաք ինձ նման առաջարկով, հայրիկիս ամեն ինչ կպատմեմ… ու նա ձեզ…
Ազնավուրյանը մի քայլ արեց դեպի օրիորդը։
_Հեռու՛… լսեցի՛ք… ընկեր Ազնավուրյան…
_Լիլիթ…քո համար ես Վրեժ եմ, անունով դիմի, հազար անգամ եմ ասել… լսիր… արի փորձենք…
Լիլիթը չշարունակեց խոսակցությունը շրխկացրեց դուռը գնաց։ Բայց ոչ հաջորդ օրը, ոչ էլ մի շաբաթ անց ոչինչ չփոխվեց։ Ազնավուրյանը դուրս եկել հարձակման։ Լիլիթը լսում էր աղջիկների շշուկները ու տեսնում կշտամբանքով լի հայացքները։ Տղաները, որ մինչ այս քայլ անել չէին թողնում, նույնիսկ իրար հետ վիճում իր պատճառով, քաշվել էին անկյուններ, ձայն չէին հանում։ Լիլիթը մտնում էր լսարան ու նստում վերջին նստարանին։
_Դու ոնց որ չես հասկանում,_մի անգամ ասաց Ազնավուրյանը ու նրա աչքերում տարօրինակ կայծեր երևացին ու շրթունքներին հեգնական ժպիտ,_Ես լավությամբ եմ ուզում քեզ մոտենալ։ Իսկ դու՛… այնպես մի արա որ կյանքդ համալսարանում դժոխք դառնա…
Գիշերները չէր կարողանում քնել, ամաչում էր պատմել ծնողներին ու անմռունչ տանջվում էր։ Երբեմն մտածում գուցե արժե հեռանալ, կիսատ թողնել ուսումը։ Համակուրսեցիների ծաղրական ժպիտները ավելի շատ էին տանջում։ Աղջիկները աչքերով էին իրար անում երբ ինքը մտնում էր մեջ, իսկ տղաները ախ քաշում ու հիասթափված նայում։ Սակայն կային և նրանք ով Ազնավուրյանին հավասար փորձում էին շահել օրիորդի սիրտը։ Բայց նրանց գործունեությունը սահմանափակվում էր միայն խոսքերով, ի տարբերություն դասախոսի։ Ազնավուրյանը անցել էր գործի. ցածրացնում էր օրիորդի գնահատականները ու ստիպում լրացուցիչ աշխատանքներ ներկայացնել, անկապ հանձնարարություններ տալ։
Բայց մի օր ամեն ինչ փոխվեց, երբ երկրորդ կիսամյակում միասնական դասալսումներ սկսվեցին մյուս կուրսերի հետ։ Լիլիթը մի քիչ ցրվեց, դրանք շատ աշխույժ ու համերաշխ խումբ էին ի տարբերություն իրենց։ Մթնոլորտը փոխվեց։ Սակայն նույնիսկ նրանք նկատեցին դասախոսի ակնհայտ համակրանքը ուսանողուհու նկատմամբ։
Մի օր Լիլիթի առավել կոպիտ պատասխանից հետո, Ազնավուրյանը հարցերի տարափ էր բացել ուսանողների գլխին։ Եթե մինչ այս նրանք չէին փայլում գերազանց գիտելիքներով, ապա հիմա լրիվ մոլորվել էին։ Չէին հասկանում ի՞նչ է կատարվում։ Վերջապես մյուս կուրսից մեկը չհամբերեց.
_Ընկեր Ազնավուրյան, դուք Տուրգենևի «Մումուն» կարդացե՞լ եք։
_Ի՞նչ անիմաստ հարց, Ֆելիքս։ Դա ի՞նչ կապ ունի դասի հետ։
_Այն որ, սիրում էր, բայց խեղդեց…
_Ի՜նչ,_բղավեց Վրեժը։
Քար լռություն տիրեց լսարանում։ Լիլիթը հուզված դարձավ խոսողի կողմ։ Չսափրված, նաև չսանրված, հանդուգն կրակ աչքերում մի երիտասարդ էր։ Նա հանդիմանական հայացքով նայեց դասախոսին։
_Կրկնե՞մ,_գրիչը խաղացնելով հարցրեց տղան,_ ի՞նչ եք մտածում, ինչու՞ սպանեց Մումուին, չէ որ սիրում էր… մեղք է, չէ՞… վերջապես կենդանի արարած է՝ շնիկ… գուցե եթե մարդ լիներ ուրիշ ձև կվերաբերվեր,_մի պահ լռեց ու ավելացրեց._ սակայն երբեմն սիրող մարդն էլ սպանում… ինչպես… ինչպես ինչ որ մե՛կը ներկա եղողներից։
_Չհասկացա… ի՞նչ ես խոսում… դու՛… աչքերդ բաց թե ո՛վ է առաջդ կանգնած…
_Իմը լավ էլ բաց են…
Լիլիթի շունչը կտրվեց։ Աչքերը խոշորացան ու լցվեցին արցունքներով։ Սարսափած նայեց Ազնավուրյանի մոլեգնած դեմքին, ապա Ֆելիքսին։ Վրեժը կատաղած նայեց ուսանողներին, ապա վազեց մոտեցավ խուժանին.
_Դուրս անցի… կորիր գնա այստեղից…
Ուսանողները քարացած դիտում էին։ Ֆելիքսը ոտքի ելավ՝ պարզվեց որ բավական բոյով է։ Դիտմամբ հնարավորինս կամաց ու ծուլորեն սկսեց հավաքել իրերը։
_Արագացրու՛… դուրս անցի՛… աներե՛ս…
Ֆելիքսը բացեց պայուսակը մեկ -մեկ գցեց մեջ գրքերը, տետրերը, գրիչը, ապա դարձավ ընկերոջը.
_Մատիտս չե՞ս տեսել…
Կռացավ նայեց սեղանի տակ, չգտավ։
_Քեզ ասու՛մ եմ դուր՛ս կորի՛…
Վրեժը բռնեց երիտասարդի ձեռքը ու քարշ տվեց դեպի դուռը։
_Ձե՛ռքդ,_հրեց նրան Ֆելիքսը հազիվ զսպելով իրեն, որ չհարվածի։ Վերցրեց պայուսակը ու վրդովված դուրս եկավ։
Դուռը փակելիս Լիլիթը հանդիպեց նրա հայացքը։ Գեղեցիկ աչքեր ուներ երիտասարդը։
Վրեժը դասը չշարունակեց։ Ուսանողները անախորժ դեպքից հետո սուսուփուս հետևում էին ինչպես նա հապշտապ հավաքում էր գրքերը։
Լիլիթը համարյա վազում էր տուն։ Երբեք իրեն այսպես նվաստացած չէր զգացել։ Տանը ազատություն տվեց արցունքներին։ Զգացմունքները խառն էին։ Բարկությունը ամոթի հետ խառնվել էին։Իրեն համեմատեցին շան հետ, խայտառակ արեցին համակուրսեցիների առաջ։ Բայց և միաժամանակ շնորհակալ էր այդ գժին, որ վերջապես պատժեց Ազնավուրյանին։ Սակայն ի՛նչ է վաղը լինելու։ Ի՞նչ երեսով պիտի գնա համալսարան։
Հաջորդ օրը դասախոսը կանչեց իրեն կաբինետ, հրավիրեց նստել։ Լարված էր, սակայն աշխատում էր ծածկել հոգու խռովությունը կեղծ ժպիտի տակ։
_Լիլիթ, ուզում եմ խոսենք երեկվա կատարվածի մասին։
Լիլիթը լուռ էր։ Ուստի Վրեժը ավելի վստահ շարունակեց։
_Հավատում եմ, ոչ հաստատ համոզված եմ, որ դու մեղավոր չես երեկվա կատարվածի մեջ… այդ հաստագլուխ ապուշը անհարմար դրության մեջ դրեց քեզ… տեսա քո վրդովմունքը… դա ինձ կատաղեցրեց… հունից ելա… կյանքում ես շատ հանգիստ բնավորություն ունեմ…
Լիլիթը ականջներին չէր հավատում։ Զարմանքից չկարողացավ նույնիսկ հակաճառել։ Վրեժը քանի գնում ավելի էր ոգևորում.
_Լիլի, սակայն ես շնորհակալ եմ այդ լակոտին… նա բացահայտեց այն որ իմ զգացմունքները ակնհայտ են նաև շրջապատողներին։ Դա թաքցնել անհնար է… սիրում եմ քեզ…
Մոտեցավ բռնեց Լիլիթի ձեռքը, ինչ երբեք չէր թույլ տվել իրեն։ Օրիորդը խլեց ափը։
_Ընկեր Ազնավուրյա՜ն… ի՞նչ եք թույլ տալիս ձեզ…
_Լիլի, մի մերժի… աղաչում եմ…
Օրիորդը անկախ իրենից ձեռքից գրքերը դրեց սեղանին ու բղավեց.
_Ընկեր Ազնավուրյան, բավական է, էլ չեմ դիմանում…
Ու արդեն կորցրած ինքն իրեն մի ամուր ապտակ հասցրեց դասախոսին։
Ազնավուրյանը շիկնեց։ Անսպասելի էր։ Ուղղեց ակնոցը, փողկապը, նյարդայնացած կտկտացրեց մատներով փայտե սեղանին։
_Կփոշմանես սրա համար…
_Փոշմանել եմ որ սկզբից չեմ արել…
_Լիլիթ ուշքի արի…
Դասախոսը մղվեց դեպի օրիորդը։ Բայց չհասցրեց մի բան ասել կամ անել ներս ընկավ Ֆելիքսը ու կանգնեց օրիորդի ու Վրեժի միջև։
_Ինքդ ուշքի արի,_սպառանգին ասաց նա։
Վրեժը սփրթնեց։ Այստեղ ոչ ոք չկար։ Ու Ֆելիքսը կարող էր իրեն հարվածել։
_Գնացինք,_Ֆելիքսը գլխով արեց օրիորդին։
Երկուսով դուրս եկան։
_Հետևու՞մ ես ինձ,_չհամբերեց Լիլիթը։
_Իհարկե… չեմ կարող գեղեցիկ աղջիկներին չհետևել…
Ժպտաց ու փոսիկներ հայտնվեցին այտերի վրա։
Այդ օրվանից նրանք մտերմացան։ Ազնավուրյանը մի քանի անգամ ևս փորձեց խոսել օրիորդի հետ իր զգացմունքների մասին, բայց ինչ որ միջադեպից հետո դադարեց։ Պարզվեց որ մի քանի հոգի բռնել ծեծել էին ու վախեցրել, թե հանկարծ մոտենա Լիլիթին շանսատակ կանեն իրեն։ Շուտով ի հայտ եկավ նաև այն որ նա կաշառակեր է, փող էր վերցնում գնահատականների համար ուսանողներից։ Այդպես էլ նրան հեռացրին աշխատանքից։
Լիլիթը ազատ շունչ քաշեց։ Ավելի մոտ ծանոթանալով Ֆելիքսի հետ ընդունեց նրան ինչպես ընկեր ու եղբայր, հարազատ մարդ ում հետ կիսում էր գանգատներն ու գաղտնիքները։ Բայց առաջին իսկ օրերից երիտասարդը բացահայտեց, որ անտարբեր չի իր նկատմամբ։ Ու աշխարհի բոլոր հնարավորությունները պիտի ձեռնարկի մինչև շահի օրիորդի սիրտը։ Լիլիթը ժպտում էր ու ծիծաղում։
_Երբեք նման բան չի լինի։ Ֆելո՛, դու փոքր ես ինձնից երկու տարով։ Ես քեզ նույնիսկ տղամարդու տեղ չեմ դնում։
Դա վիրավորում էր երիտասարդի ինքնասիրությունը, սակայն հույսը երբեք չէր կորցնում։ Նա համբերությամբ տանում էր Լիլիթի ծաղրն ու կատակները։ Անցավ երկար ժամանակ Ֆելոն կիսատ թողեց ուսումը գնաց բանակ։ Հաճախ զանգում էր Լիլիթին,պատմում բանակի կյանքից։ Երբ վերադարձավ՝ Լիլիթը տեսավ դիմացը ոչ թե տղա այլ տղամարդ։ Բայց իր համար մնացել էր նույն Ֆելոն։ Նկատում էր մյուս աղջիկների պահվածքը երիտասարդի ներկայությամբ։ Նրանց համար նա արդեն Ֆելիքս էր։ Զարմանում էր, ուշադիր նայում ընկերոջը։ Նույն բոյովն էր, ուղղակի մոդայիկ սափրածքով, բայց նույն անհնազանդ ու չսանրված մազերով։ Սակայն ավելացել էր մի լրջություն նրա աչքերի մեջ։ Ու քանի գնում այն ավելանում էր։ Մի օր ասաց.
_Լիլիթ, դու չես ամուսնանա իմ հետ չէ՞… այնպես էլ չսիրեցիր ինձ….
Օրիորդը ծիծաղեց.
_Ֆելո՛, քեզ հենց սկզբից ասացի որ չեմ ամուսնանա քո հետ… դու իմ համար շատ թանկ մարդ ես… սակայն ո՛չ ապագա ամուսին…
_Լիլի՛թ, սիրտս ջարդուփշուր ես անում։
_Դու սիրտ չունե՜ս, Ֆելի՛քս։ Թե սիրտ ունենայիր կտեսնեիր, հետևիցդ նայող աղջիկների կարոտած աչքերը։
_Ես քո աչքերն եմ ուզում…
_Հանե՞լ,_ ճանկ ցույց տվեց Լիլիթը ու ծիծաղեց։
_Լիլո՜…..
Սիրում էր, ու երևի միլիոն անգամ կրկնել էլ, սակայն արձագանք չկար Լիլիի սրտում։ Այո առաջին օրվանից ինչ տեսել էր նրան, գրավվել էր նրա արտաքինով, սակայն շփվելով հետը գերեց նաև նրա ներքին աշխարհը։ Մի անգամ քննություններից առաջ օրիորդը առաջարկեց գնալ եկեղեցի մոմ վառել որ հաջող հանձնեն։ Ինքը ծիծաղեց.
_Լիլո, մոմը քեզ ինչպես է օգնելու…
_Ոչ թե մոմը, այլ աստված։
Գնացին մոմերը վառեցին։ Ֆելոն իհարկե քիչ էր հավատում մոմի ուժին, սակայն Լիլիթի հետևից դառնում էր ու համբերությամբ վառում մոմերը, միաժամանակ հետաքրքրությամբ զննելով ամեն իր որ կար շրջապատում։
Վերջին մոմը Լիլիթը վառեց մայր աստվածածնի առաջ։ Փակեց աչքերը մրմնջաց.
_Դու մայր ես բոլորիս համար ու խնդրում եմ ձեռքդ միշտ մեր վրա լինի,_մի պահ լռեց ապա շարունակեց._մի քիչ խելք լցրու Ֆելոյի գլուխը։ Նա ունի մաքուր սիրտ, բայց քամիներով լի գլուխ։ Մի նեղանա նրանից…
_Իսկ սա ու՞մ համար,_մեջքին բուսավ երիտասարդը։
_Որտեղի՞ց իմացար որ մեկի համար է։
_Զգացի… Այնպես էիր աղոթում որ սիրտս մրմռաց։ Եթե ես աստված լինեի անպայման քո ցանկությունը կկատարեի։
Օրիորդը ժպտաց ու ոչինչ չասաց։
Այսպես անցնում էր ժամանակ ու Լիլիթը հասավ ավարտական կուրսին։ Քանի որ Ֆելոն գնացել էր բանակ ու ետ եկել, ապա մնացել էր երկու տարով ցածր կուրսում։ Սակայն համալսարանում ամբողջ ժամանակ համարյա միասին էին։ Ֆելոն երկու տարով փոքր էր, Լիլիթը նրա մոտ ազատ էր զգում իրեն ու միշտ էլ կրկնում որ երիտասարդը իր եղբորը հավասար սիրված է իր կողմից։ Բայց Ֆելոյի զգացմունքները հակառակ օրիորդի սպասումներին բոցավառվում էին վայրկյան առ վայրկյան։ Նրա համար կար մի աշխարհ ու այնտեղ կար միայն Լիլոն։
Ու մի չարաբաստիկ օր աշխարհը փուլ եկավ։ Այն օրը երբ Կարենը հավաքեց Լիլիթի հեռախոսահամարը։ Պարզվեց որ պետք է գյուղից դիմավորել ծանոթներին ու վերցնել ծնողների ուղարկած պահածոները։ Ա՜խ, նախնադարում ապրող մարդիկ, փչացրիք Ֆելոյի ապագան։
Երբ հեռախոսին անծանոթ համար տեսավ, Լիլիթը իսկույն մտաբերեց հարազատ գյուղը ու սիրտը կարոտով լցվեց։ Մտաբերեց անծայր դաշտը որտեղ անհոգ թռչկոտում էր ընկերների հետ ու վայելում երջանիկ մանկությունը։
_Ալո…
_Բարև ձեզ…
_Բարև…
_Ես Կարենն եմ։ Լիլի՞թ եթե չեմ շփոթվում…
_Չեք շփոթվում…
_Ձեր ծնողները ծանրոց են ուղարկել։ Ու՞ր կարող եմ բերել…
_Դուք ասեք, որտեղ եք ես կգամ կվերցնեմ։
_Ծանր են… մեքենայով եմ, կբերեմ…
_Անհարմար է։ Նեղություն եք քաշելու։
_Անհարմար չէ։ Հասցեն ասեք։
Երբ Կարենը դուրս եկավ մեքենայից, Լիլիթը զարմացավ, որովհետև այն բարեհամբույր ձայնը որ լսեց հեռախոսի մեջ պիտի ունենար նուրբ կեցվածք։ Սակայն դիմացը կանգնողը սարի տեսք ուներ։ « Երևի մի հարվածով պատ կփշրի»։ Ու նրա աչքերից վրիպեց թե ո՜նց էր նայում իրեն երիտասարդը։ Աչքերը չէր կարողանում պոկել օրիորդից։
_Ի՞նչ եղավ բալես։ Ծուղակը ընկա՞ր,_մեքենայում ծիծաղեց մայրը։
_Ո՛չ, մամա ինչ ես ասում,_ բայց Կարենը պահեց աչքերը։
Մայրը հիշեցրեց.
_Միտդ է ի՞նչ ասաց Լիլիթի տատը «Շատ չնայես թոռանս, խելքդ կտանի, կսիրահարվես, մեղք ես»։
_Լա՜վ մայրիկ։
_Իրյոք լավն է։ Բայց սիրունին տիրություն անել դժվար է։
_Գլխավորը տեսքը չի,_որդին նայեց հայելու մեջ որ տեսնի ետևը նստած մոր աչքերը_ու դա դու՛ ես ինձ սովորեցրել։
Մայրը ժպտաց։
Ու մի քանի շաբաթ անց հասկացավ որ որդին ոտով գլխով կորավ։ Ավելի մոտ ծանոթանալով Լիլիթի հետ ինքն էլ սիրեց նրան։
Ֆելոն կենդանի մեռած էր։ Լիլիթը ամբողջ օրերով պատմում էր Կարենի մասին։ Հիացմունքը չուներ չափ և սահման։ Կարենը՛… Կարենը՛… նա այսպե՛ս է, նա այնպե՛ս է… մենք այնքան բան ունենք ընդհանուր… խեղճ Ֆելիքսի աչքերը լցվում էին երբ լսում էր Լիլիթին։ Մի անգամ չհամբերեց ու ասաց.
_Դու հասկանում ես որ տանջում ես ինձ, ոչնչացնում…
Լիլիթի սիրտը մղկտաց.
_Ֆելո՜, մի խոսի'ր այդպես… ես երբեք չեմ խաբել քեզ… միշտ էլ կրկնել եմ որ չենք կարող միասին լինել։ Առաջին՝ դու…
_Երկու տարի փոքր եմ,_ կտրեց խոսքը երիտասարդը։
_Ու երկրորդ՝ մենք չունենք ընդհանուր ոչինչ։ Նույնիսկ խոսել երկար չենք կարող։ Երկու բառ ասում ենք ու երրորդից սկսվում են վեճերը։
_Լիլո, սխալ ես….
_Դու անլուրջ ես,_օրիորդը տեսավ ինչպես մարեցին այն չար կրակները, որ տարիներ առաջ տեսել էր ընկեր Ազնավուրյանի դասաժամին։ Փոշմանեց որ այսքան ժամանակ չի մերժել ու կտրականապես հեռացրել Ֆելոյին։ Հիմա ստացվում է որ մեղավոր է… բայց չէ որ միշտ էլ ասել է որ վերաբերվում է նրան ինչպես եղբորը,_ես սիրել ու սիրում եմ քո բնավորությունը, կատակներն ու մաքուր սիրտը…
_Բայց չես սիրում այն սիրով որ հարկավոր է ինձ…
Լիլիթը անկախ իրենից մղվեց առաջ ու գրկեց Ֆելոյին։
_Դու դեռ կսիրես ու կլինես երջանիկ։ Դու արժանի ես դրան։ Ես քեզ սիրում եմ ինչպես հարազատ եղբորս։
_Լիլիթ մի արա… այսպես ավելի շատ ես ցավեցնում։
Վանեց օրիորդին։
_Ֆելո՛…
_Լիլո՛…
Երիտասարդը հուզված բռնեց օրիորդի ձեռքերը։
_Աղաչում եմ, Լիլի՛թ, մի ամուսնանա նրա հետ…
_Ֆելիքս ես սիրու՛մ եմ Կարենին, իսկ ինքը՝ ի՛նձ։ Չեմ ուզում որ մեր ընկերությունը վերջանա… բայց եթե կանգնեմ ընտրության առաջ… ապա…
Պատասխանն ակնհայտ էր։ Ֆելիքսի շրթունքները դողացին, հազիվ պահեց արցունքները։ Մեջքով դարձավ դեպի օրիորդը։ Ապա նստեց մոտակա նստարանին ու բռնեց գլուխը։ Լիլիթը կանգնած էր անորոշության մեջ։ Ի՞նչ անել… հեռանա՞լ… թե մնալ… գուցե իր ներկայությանը ավելի դաժան է քան բացակայությունը։
_Արդեն ուշ է… գնա տուն… թե չէ Կարենդ կզանգի կհարցնի «ու՞ր ես», իսկ դու կասես «պուրակում Ֆելոյի հետ եմ»։ Անհարմար է, կնեղանա։
_Ֆելիքս, մի սկսի,_նստեց երիտասարդի կողքը,_ իմիջիայլոց նա քեզ էլ սիրում… շատ կապվել է քո հետ…
_Շատ մերսի,_ծաղրանքով արտասանեց Ֆելոն։ Տխուր ծիծաղեց ու ետ նստեց։ Նայեց կողքը շվարած օրիորդի տխուր դեմքին,_գնա տուն, Լիլո՛, թող ես մտածեմ։
Լիլիթը երկար նայեց նրա աչքերի մեջ։ Զգում էր որ կորցնում է ընկերոջը, մի մարդու որ վաղուց դարձել էր հարազատ։
Ու Լիլիթը գնաց։
Գնաց մորմոքը սրտում, հառաչելով։ Ինչու՞ այդքան մոտեցրեց այդ տղային իրեն։ Չէ որ նա կրկնում էր որ սիրում է, իսկ ինքը երբեք լուրջ չէր ընդունում։ Ափսոսաց բոլոր կատակների ու հիմարությունների համար որ դուրս էր տալիս։ Քանի-քանի՜ անգամ թևն է մտել ու ասել որ իրենք հիանալի զույգ են, մի օր կամուսնանան ու կունենան մի աղջիկ անունը Անթառամ։ «Նախնադարյան անուն» ասում էր Ֆելոն։ «Ո՛չ» բռունցքով խփեց ինքը նրա ուսին։ Մեր աղջիկը կլինի շատ գեղեցիկ՝ անունի նման։ Ֆելոն ժպտում էր։ Իսկ քանի անգամ այս կամ այն երիտասարդին ծածուկ ցույց տալով, հարցնում էր.«ո՞նց է այդ ասպետը»։ Ֆելոն ծիծաղում էր ու ասում.«Դու միայն իմն ես»։ Համալսարանում բոլորը արդեն սովոր էին տեսնել նրանց ամեն տեղ միասին։ Երբեմն նույնիսկ դասախոսները հանաք էին անում թե վերջացնելու են նրանց հարսանիքով։ Լիլիթը ինքն էլ կողք էր դնում փշերն ու լրջությունը, ծիծաղում թե եթե Ֆելիքսը իրենից փոքր չլիներ, ապա ինքը կփախցներ նրան։ Հիմա մտածում էր, չպետք էր այդքան ջրիկանալ ու ավելորդ բաներ ասել։ Ինքը լուրջ չի ընդունել այդ տղային ու ոչ մի ապագա այն էլ ամուսնակա՛ն, չի կապել նրա հետ։ Ու հիմա ստացվում է վիրավորել է մի երիտասարդի զգացմունքները, ում միշտ երեխա է համարել։ Լիլիթ ի՞նչ արիր… Զղջում էր ամեն մի կոպիտ խոսքի համար որ ասել է, ամեն մի «Ես քեզ սիրում եմ խճճված դմբոյ»-ի համար։ Փոշմանեց…. Երանի շուտով հանդիպի ու սիրի, սիրի՛ այնպես, որ զգացմունքները իր հանդեպ դառնան փոշի ու ոչնչություն։ Թող երջանիկ լինի… որ իր երջանկությունն էլ լինի ամբողջական։
Հաջորդ օրերին Ֆելիքսը դարձավ նույն Ֆելոն։ Լիլիթին թվաց թե վերջապես ընդունեց Կարենի գոյության փաստը։ Բայց նրա կատակները կորցրել էին սովորական սրամտությունը։ Դասերին անուշադիր էր, թախծոտ հայացքը բարձրացնում հատակից։
Որոշվեց նշանդրեքի օրը։ Լիլիթը տագնապի մեջ էր։ Տանը մեծ եռուզեռ էր։ Շտապում էին։ Այնքան բան էր հարկավոր անել։
_Բա Ֆելոյին չպիտի՞ հրավիրես,_հարցրեց մայրը։
_Ֆելոյի՞ն…
Լիլիթի զվարթ դեմքը մթնեց։ Ի՞նչ կասի Ֆելոն երբ իմանա։ Երկու օր կշռում էր ինչպես ասել։ Մինչև Ֆելիքսը ինքը չզանգեց.
_Լսել եմ, քեզ պետք է շնորհավորել…
_Ֆելո՜… ես ուզու՜մ էի ասել…
_Կարենդ երևի յոթերորդ երկնքում է… վայելելու եմ չքնաղ դիցուհու սերը…
_Ինչու՞ ես այդպես խոսում…
_Բա ի՛նչ ասեմ… խաղալի՞ք էի քեզ համար…
_Ի՞նչ ես խոսում… հարբե՞լ ես….
_Այո՛… քո սիրուց եմ արբել… այսքան ժամանակ… Լիլո՜, այսքա՜ն ժամանակ… ես քեզ խոստովանել եմ ամեն ինչ առաջին օրվանից… մի՞թե այս ընթացքում չսիրեցիր ինձ… մի՞թե համակրանքի ոչ մի հույս անգամ չկա… Լիլի՜, Լիլի՜… առանց դանակ մորթում ես…
Լիլիթը զգաց որ հուզմունքից երիտասարդը չի կարող շարունակել։ Ինքն էլ չգիտեր ինչ ասել։ Խոր հոգոց հանեց։ Երկար լուռ էին երկուսն էլ։ Արդեն ասվել էին բոլոր խոսքերը։ Վերջապես Ֆելոն խզեց լռությունը.
_Աշխարհն էլ շուռ գա իմացիր, սիրում եմ ու կսիրեմ միշտ։
_Կներես,_հազիվ կարողացավ արտասանել օրիորդը։
Սրանից հետո նրանց հարաբերությունները սառեցին։ Ասել սառեցին սուտ էր, որովհետև Լիլիթի համար նա մնացել էր նույն կարևոր մարդը։ Իսկ Ֆելոյի համար չգիտեր… նրա վրա նայել չէր լինում։ Ուրվականի նման մտնում էր համալսարան, ու նույն ուրվականի նման դուրս գալիս։
Մի անգամ Լիլիթի կուրսը նստել սպասում էին դասախոսին, երբ մեջ մտավ Ֆելիքսը գնաց նստեց Լիլիթի կողքը, ինչը դարձավ հանաքների պատճառ։ Այդ կատակները ոչ մի արձագանք չգտան երիտասարդի մոտ։ Նա պայուսակը գցեց սեղանին, գլուխն ու ձեռքերը դրեց վրան։ Աչքերը կիսափակ նայում էր Լիլիթին։
_Ֆելի՛քս, դու այստե՞ղ ես,_բացականչեց զարմացած դասախոսը,_չե՞ս շփոթել լսարանը։
_Ընկեր Օֆլյա՛ն, կարելի է մնամ այստեղ։
_Ինչու՞։ Դաս չունե՞ս։
_Ոչ։ Հիմա ազատ եմ։ Չեմ խանգարի, խոստանու՛մ եմ։
Դասախոսը համաձայնեց։
Լիլիթը ճնշված էր զգում իրեն նման պահվածքից։ Ֆելոյի անխնամ ու տխուր տեսքը ահավոր էր Լիլիթի համար, ուստի մի նստարան առաջ տեղափոխվեց։
Դասի վերջը Օֆլյանը չհամբերեց։
_Ի՞նչ է պատահել մեր սիրելի զույգին,_կատակեց ծեր դասախոսը։
Պատասխան չեղավ։ Անհարմար զգացին կատակել։ Բոլորն էլ գիտեին Կարենի մասին։ Սակայն ինքը Ֆելոն ձայն հանեց.
_Այդ մեկը՛ ուրիշի՛ն է գտել… մաքուր սիրտս պղտորեց ու հեռացավ… դավաճա՛ն…
Բոլորը ծիծաղեցին։ Կարծես ամեն ինչ ընկավ նույն հունը։ Լիլիթը շրջվեց ետ ու ակնածանքով նայեց ընկերոջը։ Երիտասարդը շարունակեց.
_Նայեք մատին։ Չի էլ ամաչում… իմ կենդանությա՛ն օրոք… սևերե՛ս… իմ նման կիրթ քաղաքացուն փոխեց ձիապանի հետ…. Որտեղից գտավ այդ ծերուկին… Փոխանակ ոտքը ոտքին գցի ու կյանք վայելի, պիտի ետ գյուղ գնա ու ամբողջ օրը կով կթի…
Աղջիկները գոհ ծիծաղեցին։ Դասախոսը ժպտաց ու ասաց.
_Գլխավորը երջանիկ լինելն է, ոչ թե փողը, երեխանե՛ր։ Իսկ հիմա եկեք լրջանանք ու վերջացնենք դասը։
Դասամիջոցին Լիլիթը հին սովորության համաձայն վազեց Ֆելոյի մոտ։ Հետո կարծես միտը մի բան ընկավ ետ քաշվեց։
_Լիլո, արի չեմ կծի։ Ես ուրիշի հարսնացուն սիրողը չեմ։ Այդ ձեռքից ամուլետը կանգնեցնում է…
_Ինչու՞ սատանա դարձար թե վամպիր…
Մի տխուր լույս փայլեց երիտասարդի աչքերում։ Ժպտաց։ Ու Լիլիթը տեսավ այն փոսիկները, որ վաղուց չէր։
Եվս մի անգամ էլ տեսավ այդ ժպիտը և հույսի շող երբ կորցրեց նշանի մատանին։ Ինչպե՜ս էր ինքը լացում։ Ամբողջ տնով փնտրեց չգտավ։ Իսկ երբ տեսավ Ֆելոյի գոհ ժպիտը, արյունը գլուխը խփեց ու հարձակվեց նրա վրա։ Մի քանի ուժգին հարված հասցրեց խեղճ Ֆելիքսին։
_Ի՞նչ ես անում։
_Դու՛ ես մեղավոր… քո չար աչքից կորցրի մատանին…
_Հանգսատիր, Լիլի՛։ Կգտնվի։
Լիլիթը սրբեց արցունքները։
_Պետք է ասել Կարենին։
_Սպասի, գուցե կգտնվի,_մտքում լրիվ հակառակը ասաց երիտասարդը։
_Անպայման պիտի ասեմ։ Չեմ ուզում սկսել նոր կյանք սուտի վրա հիմնվելով։
_Ի՞նչ նոր կյանք… ի՞նչ սուտ…
_Ֆելո՜… չես պատկերացնի ինչ մեծ սիրով էինք ընտրում այն։
_Մի լացի կգտնես։
Բայց այնպես էլ չգտավ։ Արցունքները աչքերին պատմեց Կարենին։
_Մի մատանու՛ համար ես լացում։ Արագ սրբի… չտեսնեմ արցունքներ աչքերիդ։
_Կարեն, սնահավատ չեմ, բայց,_կուլ տվեց արցունքները, շունչ քաշեց ու ավարտեց խոսքը,_չես պատկերացնի… չեմ հասկանում ինչպե՞ս կորցրի… երեկոյան բաղնիքում դրեցի հայելու առաջ, առավոտյան չկար…. Ո՞նց գլորվեց, ու՞ր ընկավ։ Հատակը սանտիմետր առ սանտիմետր չափել եմ… չկա՛ ու չկա՛…
_Նորը կվերցնենք…. Հարյուր հատ կվերցնենք եթե ուզես….
Նոր մատանին ջնջեց մաքրեց Լիլիթի արցունքները։ Աստիճանաբար մոռացավ կորած մատանին։ Կարենը լրացնում էր ամեն պակասը։ Նրա ուշադրությունն իր հանդեպ անսահման էր։ Եկավ և հարսանիքի օրը։ Լիլիթը անսահման երջանիկ էր։ Կարենը այն մարդն էր ում ընտրել էր սիրտը ու վայրկյան անգամ չէր փոշմանել։
Հարսանյաց հանդեսին եկավ նաև Ֆելիքսը։ Լիլիթը անչափ ուրախ էր տեսնել ընկերոջը։ Բայց զարմացավ նրան տեսնելով կոստյումով, ժամացու՜յց կապած, իհարկե չսափրված, բայց ի զարմանք մազերը՛ սանրա՜ծ… հոյակապ երիտասարդ… մի մեծ ծաղկեփունջ նվիրեց՝ սպիտակ վարդեր՝ իր ամենասիրած ծաղիկները։
Ի՜նչ քեֆ արեց։ Ինչպե՜ս էր պարում։ Լիլիթը հարսնաքրոջը հրեց թե նայիր ի՛նչ երիտասարդ է։ Այդ շարժումը նկատեց ինքը Ֆելոն։ Բացասական շարժեց գլուխը։ Լիլիթը տեսավ նրա արցունքներով լի աչքերը։ Բայց ձևացրեց որ չի տեսել, պահեց աչքերը հարյուրավոր հյուրերի մեջ։
Հարսանիքը տևեց մինչև ուշ գիշեր։ Վերջը մնացել էին ամենահարազատները։ Նորապսակները կանգնել էին սեղանի մոտ երբ Ֆելոն արդեն քեֆը լավ մոտեցավ։ Պարզեց ձեռքը ու բարձր ձայնով ճեղքելով երաժշտությունը ասաց.
_Հարգելի Կարե՛ն, կարելի է հրավիրել ձեր հարսնացուին պարի։
_Ոչ թե հարսնացուին, այլ արդեն կնոջը։ Ու ո՛չ, չի՛ կարելի։
Ֆելոյի ձեռքը մնաց օդում կախված։ Լիլիթը ապշած նայեց Կարենին, ապա Ֆելիքսին։ Վերջինս սառած մնաց տեղում, մինչ Կարենը բռնեց նորահարսի ափը ու տարավ պարհրապարակ։ Շուտով նրանք պտտվում էին երաժշտության մեղեդիի տակ։ Կարենի լայն մեջքի ետևից նկատեց ինչպես Ֆելիքսը գնաց կանգնեց, հեռու բոլորից, ու երկար ժամանակ չէր կտրում հայացքը իրենից։ Սիրտը մրմռաց, խղճաց, բայց շուտով Կարենի ժպիտը տեսնելով մոռացավ ամեն ինչ։ Կարենը պտտեց նրան իր շուրջը ու վերջը գրկեց։ Երաժշտության ձայնը խանգարեց լսել ջարդված բաժակի ձայնը։ Ու նորապսակներով տարված հյուրերը չնկատեցին ինչպես մեջքը կորացած, մի երիտասարդ, բաճկոնը ուսը գցած, գնաց դեպի ելք։ Դուրս եկավ ու նստեց հարսանյաց սրահի առաջ գտնվող նստարաններից մեկին։ Դրսում ոչ ոք չկար։ Մնաց մենակ իր մտքերի հետ։ Հանկարծ լսեց տիկին Գոհարի մեղմ ձայնը.
_Ո՞նց ես բալես։
Ֆելոն սեղմեց ատամները։ Եթե խոսեր լացելու էր։ Գոհարը նստեց նրա կողքը։ Շոյեց երիտասարդի գլուխը։ Ֆելոն այլևս չդիմացավ։ Լացում էր այնպես որ նույնիսկ քար սիրտը չէր դիմանա։ Գլուխը դրեց Գոհարի ծնկներին ու լացեց ինչպես մի մարդ որ կորցրել է ամեն ի՛նչ։
_Վերջ։ Գնաց մեր Լիլոն… տիկին Գոհար, հարսի շորով նա պիտի մե՛ր տուն մտներ, ոչ թե Կարենի։
_Լավ, տղաս… ոչինչ… դու էլ քո բախտը կհանդիպես… երջանիկ կլինես…
Բայց երիտասարդը լացում էր ու լացում։
_Չեմ դիմանա… մինչև վերջ հույս ունեի…. Մինչև այսօր… նույնիսկ հիմա պատրաստ եմ տանել հետս…
Գոհարը ահով նայեց նրան։ Նորից շոյեց մազերը։
_Մի լացի բալես… դու դեռ կհանդիպես մի այնպիսի աղջիկ որ կմոռանաս Լիլիթի՛ն էլ, մնացածի՛ն էլ…
_Լիլո՛, Լիլո՛, վառեցի՜ր սիրտս…
Երկար նստեցին մինչև դադարեց երաժշտությունը։ Գոհարը գլուխը շրջեց դեպի սրահ։
_Վե՛րջ…. Այդ գոմեշը Լիլիթին տանում է…
Գոհարը անկախ իրենից ծիծաղեց, բայց արագ հավաքեց իրեն։ Ու նախատեց.
_Ամոթ ունեցիր, Ֆելիքս։ Իմ դստեր ամուսնու մասին ես խոսում։
Աննկատ մոտեցավ Լիլիթը։
_Մամ, այստեղ ի՞նչ եք անում,_հարցրեց նա ու ձայնի մեջ արցունք ասաց,_մամ ես գնում եմ։
_Գնա՛ դավաճա՛ն…
Գոչեց հարբած երիտասարդը ու ուղղվեց նստեց։ Մայրը տարակուսած նայեց երկուսին։ Ոտքի ելավ։ Մոտեցավ գրկեց դստերը։
_Բալես… երջանիկ եղի… միակ ցանկությունս է…
Ոտքի ելավ նաև Ֆելիքսը։ Սրբեց արցունքները։ Կարգի բերեց անդրավարտիքից դուրս ելած վերնաշապիկը։ Մոտեցավ Գոհարին ու Լիլիթին։ Մայրը բաց թողեց աղջկան գրկից։ Կարեկցանքով նայեց Ֆելիքսին։
_Ֆելո՛,_ցածրաձայն արտասանեց նորահարսը։
_Լիլո՛,_երիտասարդը մոտեցավ բռնեց օրիորդի ձեռքը ու սեղմեց կրծքին,_ջարդուփշուր արիր Լիլո՛, ջարդուփշու՛ր…
_Գոնե այսօր մի ասա՛,_լացակումեց Լիլիթը,_տեսքիս նայիր… ես հարսի շորով եմ ու քողը գլխիս…
_Ուրիշի՛ հարս… ուրիշի՛ կին… ուրիշի՛ սեր…
_Երեխե՛ք… Ֆելո՛… Լիլո՛… աղջիկս գնացինք ներս… ամոթ է… բոլորը երևի քեզ են փնտրում…
Բայց Ֆելոն բաց չթողեց նորահարսի թևը։ Առավել ևս բռնեց երկրորդը ու ասաց.
_Պար… վերջին պարը… մի՞թե դրան արժանի չեմ։
_Ֆելիքս ի՞նչ ես անում,_շշնջաց Գոհարը։
Պակաս է մեկը տեսնի։ Բայց դուստրը չհեռացավ։ Ընդունեց պարի հրավերը ու մնաց Ֆելիքսի մոտ։ Երիտասարդը գրկեց Լիլիթի բարակ իրանը։
_Առա՞նց երաժշտություն,_քմծիծաղ տվեց Լիլոն։
_Երեխե՛ք…
Այդպես մնացին մի քանի վայրկյան։ Ֆելոն մազոտ երեսը դրել էր Լիլիթի ճակատին։Նրանք իհարկե չէին պարում։ Արձանացած կանգնել էին։
_Երեխե՜ք… Լիլո ամոթ՛ է… ներսում Կարենը հասատատ քեզ է փնտրում…
Գոհարը քաշեց երիտասարդի թևից որ ազատի դստերը։
_Ֆելո բաց թող… թող գնա՛, չարիքից հեռու…
_Տիկին Գոհա՛ր մի՞թե չեք հասկանում ոչի՛նչ։
Լիլիթը կամացուկ ազատվեց Ֆելոյի բազուկներից։ Բռնեց ձեռքերը ու շշնջաց.
_Ֆելի՛քս անչափ շնորհակալ եմ քեզ… շնորհակա՛լ եմ որ բախտ վիճակվեց ծանոթանալ քո հետ, լինել քո ընկեր ու հավատարիմ մարտակիցը,_այդ խոսքերից հետո Լիլիթը սրբեց երիտասարդի արցունքները ու համբուրեց ճակատը։
_Դավաճա՜ն… դավաճա՜ն… սա ի՞նչ է,_Ֆելոն բռնեց հարսի քողը թափահարեց փեշը։ Մի քայլ ետ կանգնեց, պարզեց ձեռքերը ցույց տալով հարսի շորը,_ի՞նչ է սա Լիլո՜… սպանեցի՛ր, թաղել մնաց…
_Ֆելիքս… ես գնացի….
Լիլիթը բռնեց շորի փեշերը ու գնաց դեպի սրահի մուտքը, մայրն էլ հետևից։
_Լիլի՛թ ,_գոռաց ետևից Ֆելիքսը։ Ուղղեց մեջքը, ցուցամատը վերև պարզեց ու ճիգ գործադրելով ասաց.
_Իմացիր, որ երբեք էլ ա՛յս Ֆելոյին էլ չես տեսնի։ Նայիր ու պահիր մտքումդ… Լիլո՛ աղջի՛կ… այսօր առաջին և վերջին օրն է որ տեսնում ես իմ արցունքները։
Գոհարը տագնապով հետևում էր հարբած երիտասարդի շարժումներին։ Լիլիթը որ արդեն մոտեցել էր դռանը, շրջվեց հետ ու գոչեց.
_Երջանիկ կլինեմ եթե միայն քո ծիծաղը տեսնեմ։ Ուշադիր եղի Նարգիզի վերաբերյալ… Նարգիզը լավ աղջիկ է… ու անտարբեր չի քո նկատմամբ։ Մնաս բարով կամ մինչ հանդիպում…
Ժպտաց ձեռքով արեց ու մտավ մեջ։ Գոհարը գնաց ետևից։ Դռները փակվեցին։ Ու նորահարսը կորավ նրանց հետևում։
Ֆելիքսի աչքերում տպվեց հարսի քողն ու շողշողուն քարերը գլխին սպիտակ հրեշտակը։ Եթե մինչ այս Լիլիթը առանձնահատուկ գեղեցկության տեր մարդ էր, ապա հարսի շորերով այն կրկնապատկվել էր ու դարձրել հեքիաթային փերի։ Խեղճ Ֆելո՛… դիմացիր թե կարող ես… բարձրացրեց նստարանից բաճկոնը, գցեց ուսը ու գնաց… չէր ուզում տեսնել ինչպես նրանք մեքենա կնստեն ու կհեռանան։ Այ դրա՛ն ինքը հաստատ չէր դիմանա։ Չեր կարող տեսնել թե ինչպես իր Լիլոյին տանում է այդ մե՛կը։ Թող գնա՛ն… թո՛ղ… գնան վայելե՛ն իրենց մեղրամիսը… ու՞ր են գնում… Սանկտ պետերբուրգ թե Մոսկվա՞… թող գնան ջհանդամի ծոցը։
_Ու՞ր էիք,_հարցրեց Կարենը,_մայր ու աղջիկ չեք կարող բաժանվել։
Գոհարը համեստությամբ ժպտաց ու քնքշությամբ նայեց դստերը։
_Թե գնացե՞լ էիր ճամփու դնել այն փսլնքոտին։
_Կարե՛ն,_Լիլիթը կշտամբանքով լի հայացքը ուղղեց նրան,_ Ֆելոն լավ տղա է…
_Ու ո՜նց էր նայում քո հետևից։
_Գոնե քաղաքավարության համար ձևացրու որ խանդում ես,_բռունցքով ուսին խփեց Լիլոն։
_Ինչու՞… գիտեմ որ ինձ ես սիրում։
Լիլիթը կարմրեց։ Մայրը թողեց նորապսակներին ու սուսուփուս հեռացավ։
_Ես տեսել եմ ինչպես ես ինձ նայում…
_Կարեն ի՞նչ ես խոսում… ամոթ ունեցիր։
Լիլիթը ավելի շատ կարմրեց։
Անցավ երկու տարի։ Լիլիթը Կարենի հետ երջանիկ էին։ Միակ ցավը որ կար նրանց կյանքում դա երեխաների բացակայությունն էր։ Սակայն բժիշկները ասում էին, որ դա բուժման ու ժամանակի հարց է։ Ուստի ընտանեական կյանքի պակասը ենթակա էր լրացման։
Սկսերոջ առողջական վիճակը խնդիրներ ունենալու պատճառով տեղափոխվեցին քաղաք։ Լիլիթն էլ դուրս եկավ աշխատանքի։ Ընդունվեց քարտուղարուհու աշխատանքի։ Պետը բարեհամբույր ու հաճելի տղամարդ էր։ Երբեմն ջղայնացած գորգոռում էր աշխատակիցների վրա։ Բայց հետո դառնում բոլորից ներողություն էր խնդրում։ Բացատրելով որ լիցքաթափվում է, թող ներեն։
Գործերը հաջող էին ընթանում, սկսերոջ առողջականը շտկվել էր, ամուսինը նույնպես աշխատում էր։
Աշխատանքի տեղը որոշ փոփոխություններ տեղի ունեցան։ Պետը փոխվեց՝ եկավ նախորդի որդին, քառասունին մոտ, ամուսնացած, ուներ երկու աղջիկ, գործնական և շահամոլ։ Դուր չեկավ Լիլիթին առաջին իսկ օրվանից, որովհետև հիշեցրեց այն խաչը, որ տարիների ընթացքում տանում էր։
_Աստված իմ… սա ի՜նչ հրաշք է,_բացականչեց պետը առանց որևէ կեղծիքի։ Նրա աչքերում կար մի այնպիսի հիացմունք, որ Լիլիթը հիշեց այն օրը երբ մտավ համալսարանի լսարան։ Իհարկե մի քանի տարի է անցել, բայց ամուսնությունը նրան ծաղկեցրել էր։ Շողշողում էր կանացի ողջ նազանքով ու քնքշությամբ։
Պետը՝ Կարապետ էր անունը, մի անգամ նույնիսկ կատակեց.
_Եթե ամուսնացած չլինեի, կփախցնեի կտանեի քեզ։ Սակայն նույնիսկ կինս էլ կհասկանա, եթե քեզ տանեմ տուն տեսնի, ի՛նչ գեղեցկուհի՜ եմ բերել։
_Պարոն Նազարյան, ես ամուսնացած եմ ու երջանիկ։ Ու չեմ սիրում նման կատակներ,_լուրջ ասաց Լիլիթը։
_Լավ լավ… առաջին ու վերջին անգամ է…
Բայց հենց հաջորդ օրը
Կարապետը քարտուղարուհու սիրտը շահելու փորձ արեց։ Մի մեծ ծաղկեփունջ դրեց Լիլիթի աշխատասեղանին։ Իսկ երբ Լիլին հրաժարվեց ընդունել այն, ջղայնացավ ու բացականչեց.
_Հիմա որ դարն է, որ հավատարմություն ես պահպանում։
Եվ այդ ամենը ասում է Լիլիթին իմանալու երկրորդ օրը։ Օրիորդը հազիվ զսպեց իրեն, որ չհարվածի։
_Լիլիթ երևի ձեր գյուղում էլ այդպես են անում։ Ինչու՞ ես աչքերդ խոշորացնում։
Թե ձեր գյուղում միայն երեխա ծնել գիտեն։
Ուզեց բռնել օրիորդի ձեռքը։
_Ափսոս ես։ Այդ սարեցու ձեռքին երևի քնքշության ու սիրո ծարավ ես մնացել։ Դե համարի որ ես աղբյուր եմ, կարող ես ծարավդ հագեցնել։
Լիլիթի աչքերի բիբերն քիչ մնաց դուրս գային խոռոչներից։ Վեր թռավ տեղից։ Դա վերջին կաթիլն էր։ Դիմացինը թևերը բացեց որ գրկի։ Լիլիթին թվաց թե ինչ որ խուլ ձորում է ու դիմացինը մի հրեշ է։ Ահավոր արարած…
_Դուք գժվել եք։ Նորմալ մարդը իրեն այսպես չի կարող պահել։
_Այո գժվել եմ, առաջին հայացքից։ Ախր քո շրթունքները ստեղծված են անվերջ համբուրելու համար։ Լիլիթ, ես հազար կին եմ տեսել ու զգում ու չգիտես ինչ եմ զգում քո նման գեղեցկուհու մոտ։ Արյունս եռում է։
Լիլիթը դուրս գցեց իրեն աշխատասենյակից։ Այս երկու օրվա մեջ ստացավ այնքան անարգանք որքան կյանքում չէր տեսել։ Պատմե՞լ Կարենին։ Ամաչում է։ Եղբորը ասե՞լ։ Վարուժանը կասի որ նորից իր սիրուն դեմքի համար պրոբլեմներ են հայտնվում։ Երկար մնաց դուրսը գործարանի շեմքում։ Վերադարձավ ետ, Կարապետը չկար։ Գրեց դիմում։ Ու երբ Նազարյանը վերադարձավ դրեց նրա առաջ։ Կարապետի ճակատը հարթացավ ու կորան կնճիռները երբ նա կարդաց թուղթը։
_Ինչու՞։ Քեզ ի՞նչ որ բան դուր չի գալիս կամ անհանգստացնում է։ Գուցե աշխատանքների մեջ կա մի բան անհասկանալի, ինչ որ հարցեր… արի միասին պարզենք, գտնենք բոլոր պատասխանները… ինչու՞ ես ուզում հեռանալ։
_Դա իմ գործն է։ Ազատեք ինձ աշխատանքից։ Չեմ ուզում խոսել ձեր լկտի պահվածքի մասին։ Ուղղակի բաց թողեք ինձ։
_Ուրեմն դու շատ լուրջ աղջիկ ես,_ծաղրական հայացքը դեմքին նա ոտից գլուխ չափեց քարտուղարուհուն։
Մի խորաթափանց հայացք նետեց Լիլիթի կապտականաչ աչքերի մեջ,_Լիլի՛թ, պետք է գնալ ժամանակի հետ։ Պետք չի լինել հետամնաց… ընտանիքը իր տեղն ունի, մնացածը՝ իր… ուրիշ մեկը երազում է լինել քո տեղը։
_Պարոն Նազարյան ստորագրեք դիմումը ու ես գնացի,_Լիլիթը չարացած նայեց դիմացինին։
_Լիլիթ դու ինքդ էլ տեսնում ես ինչպես են ապրում քաղաքի բնակչության մեծամասնությունը։
_Ամեն մեկը տեսնում է ա՛յն ի՛նչ ուզում է տեսնել,_կտրեց նրան Լիլիթը։
_Բայց և ակնհայտը անհնար է թաքցնել… ինչպես քո շշմեցուցիչ արտաքինը…
_Պարոն Նազարյան, բավական է։ Մտադիր չեմ լսել ձեզ։
_Ուրեմն չկա տարբերակ նվաճել քո սիրտը։
_Ցնդել եք, Նազարյան,_բղավեց Լիլիթը։
_Լավ Լիլիթ, մի կոտրատվի… թանկացնում ես քեզ…. Դու էլ ամուսնացած ես, ես՝ էլ։ Ուրեմն ոչ մի պարտականություն մեր մեջ չի լինի,_նետեց դիմումը սեղանին ու ձգվեց դեպի Լիլիթը։ Աղջկա մերժումը ավելի էր թեժացնում նրա կիրքը։
Լիլիթի աչքերը խոշորացան զայրույթից, անհանգիստ շունչ քաշեց։ Ու՞մ տեղն է դրել իրեն այս մեկը։
_Հեռու՛… հեռու մնացեք… վայրկյան անգամ չեմ մնա այստեղ,_հապշտապ հավաքեց իրերը ու ուղղվեց դեպի ելք։
_Ու՞ր,_բղավեց Կարապետը ու նետվեց նրա հետևից բռնեց ձեռքից։ Քարշ տվեց ետ։
_Ի՞նչ ես կոտրատվում… թանկացնում քեզ։ Մի ստիպի ինձ անել այն ինչը չեմ ուզում։
Մի ձեռքով գրկեց Լիլիթին, մյուսով՝ ամուր բռնեց ծոծրակից, մատները խրվեցին Լիլիթի մազերի մեջ ու խիստ ցավ պատճառեցին։
_Բաց թողեք պարոն Նազարյան,_Լիլիթը ճանկեց նրա երեսը։ Ու աշխատեց ազատվել։
_Մի դիմադրի Լիլիթ,_Նազարյանը ձգվեց որ համբուրի։
Լիլիթը ինչ ուժ ուներ հրեց նրան, բայց թափից քիչ մնաց ընկներ, հազիվ պահեց հավասարակշռությունը։ Կարապետը ինքն էլ քիչ մնաց փռվեր գետնին։ Բայց մնաց ոտքի վրա։
_Լիլիթ, մի դիմադրի… ես առատ կվճարեմ… թե չե ի՞նչ ես ուզում, ամեն ինչ ոտքերիդ տակ կգցեմ… ամբողջ աշխարհը նույնիսկ… քո նման գեղեցկուհին արժանի է ավելիին քան քարտուղարուհու պաշտոնը…_ շարժվեց դեպի Լիլիթը։ Վերջինս մնաց անորոշության մեջ։ Նազարյանը իր ու դռան միջև էր։ Ինչպե՞ս դուրս պրծնել։ Աշխատասեղանից վերցրեց մատիտ սրելու դանակը։ Պարզեց առաջ։
_Չմոտենաք ինձ…
_Թե չե ի՞նչ…
Նազարյանը քմծիծաղ տվեց։
_Պարոն Նազարյան, դուք մարդ եք թե գազան… ոչ գազանը իրեն այսպես չի պահում… ստոր արարած… ես կպատմեմ ամեն ինչ ամուսնուս…
_Ու կդիմես ոստիկանություն,_ծաղրանքով արտասանեց Կարապետը։
_Ես հանաք չեմ անում… մի մտածեք որ փողը որոշում է ամեն ինչ։ Ուրեմն ճանապարհ տվեք… հեռու՛ գնացեք, թե չե կսպանեմ ձեզ։
Այս խոսքերի վրա Նազարյանը հարձակվեց ու խլեց դանակը Լիլիթի ձեռքից, ապա մի ուժեղ ապտակ հասցրեց։ Լիլիթը փռվեց հատակին։ Աչքերը մթնեցին։
_Տո գիտես քեզ ինչ կանեմ,_Նազարյանը մեկ քաշելուց ոտքի հանեց Լիլիթին։ Հարվածի ուժից դեռ իրեն չհավաքած օրիորդը, մի քանի վայրկյան կարծես խլացած ու շշմած էր, պղտոր հայացքով նայեց Կարապետին։ Ու եթե Նազարյանը չբռներ նրա ուսերից, ապա հազիվ թե կարողանար մնալ ոտքի վրա։ Կարապետը մեղմացավ երբ տեսավ նրա վիճակը։ Ետ արեց Լիլիթի խճճված մազերը ու հնարավորինս չափ քնքույշ խնդրեց.
_Լիլիթ, գիտես դու ես ամեն ինչ որոշում։ Զոռով է լինելու, թե քո կամքով։
Պատրաստվեց գրկել, սակայն Լիլիթը պատասխանեց նրան այնպե՛ս որ Կարապետը կատաղեց, թքեց նրա երեսին։ Նազարյանը սպիտակեց ջղայնանությունից։
_Երբեք ոչ մեկը չի պատասխանել ինձ այսպես…
_Ինչպես և ոչ մեկ չի հանդգնել պահել իրեն նման կերպով իմ հանդեպ անասուն,_պատասխանեց դիմացինը ու ճիգ արեց պոկվեց,_ամուսինս ձեզ կսպանի։
Լիլիթը ճանկեց հատակից պայուսակը ու վազեց դեպի ելք։ Սակայն զայրույթից մոլեգնած Նազարյանը ցատկեց նրա հետևից ու բռնեց վերնաշապիկից ու քաշեց դեպի իրեն։ Լիլիթը թափով առաջ մղվեց ու պոկվեց։ Բայց անհաջող քայլ արեց սայթակեց ու ընկավ գլուխը սեղանին խփելով։
_Ես քեզ ցույց կտամ… այնպես ցույց տամ որ աչքերդ բացվեն ու չփակվեն։
Լիլիթը մնացել էր բերնցքիվայր ընկած։ Անշարժ էր։ Կարապետը հաղթական նայեց ու գոհ ժպտաց։
_Ի՞նչ եղավ… ինչու՞ էլ չես ծվծվում…. Մի՜… բաց թո՜ղ,_տնազ տվեց ու ծիծաղեց։
Սակայն նորից ոչ մի պատասխան։ Սիրտը կասկած մտավ։ Լրջացավ, կռացավ տապալվածի վրա.
_Լիլիթ,_ ետ արեց մազերը ու տեսավ բաց աչքերի մարած հայացքը,_Լիլի՜թ…
Արագ դարձրեց նրան մեջքի վրա։ Տեսավ քունքին փոքրիկ մի վերք։ Սեղանի սրուցքին էր խփել։
_Աստված իմ… այս ի՞նչ արի…
Լիլիթը անշարժ ու անշունչ էր։ Բռնեց օրիորդի տաք ձեռքերը, ապա շփեց երեսը։ Ապարդյուն ջանք։ Լիլիթը մեռած էր։ Կարապետը մնաց ծնկաչոք ու քարացած։
Երբ ոստիկանը Լիլիթի մահվան լուրը հայտնեց Կարենին… հետո օրեր անց Կարենը ասում էր. «Ավելի լավ է մի ծանր բան խփեին գլխիս, մեռնեի, չլսեի…»։ Իսկ լսած վայրկյանում նա չհասկացավ… չուզեց հասկանալ… չընդունեց… դա մի վատ կատակ է կամ թյուրիմացություն… իր Լիլիթը չի կարող մահանալ, անհնար է… մեկի չար կատակն է…
Լիլիթի մարմինը գտել էին գիշերը փողոցում։ Կողոպտել էին ու սպանել։ Մոտը եղած փաստաթղթերի միջոցով պարզել թե ով է ու գտել հարազատներին։
Երբ Լիլիթը ուշացավ, Կարենը զանգեց։ Զանգեց նորից ու նորից։ Հետո գնաց ընդառաջ։ Լիլո չկար։ Եկավ նրա աշխատանքի տեղը։ Բարձրացավ աշխատասենյակ։ Ոչ մեկ չկար։ Ու դռները բաց էին։ Զարմանալի էր։ Նայեց նրա անկյունին։ Սեղանին ամեն ինչ կարգով շարված էր։ Լիլիթը սիրում էր կարգ ու կանոն։ Ժպտաց։ Նորից զանգեց կնոջը ու նորից՝ անպատասխան։ Ու՞ր է իր Լիլոն։ Գնաց դեպի դուռը։ Ոտքի տակ ընկավ մի բան։ Ի՞նչ էր։ Կոճակ։ Կռացավ բարձրացրեց.
_Սա Լիլոյի վերնաշապիկի կոճակն չի՞։ Չհասկացա…
Կարենը նայեց շուրջը։ Ոչ մի տարօրինակ բան չկար։ Սեղմեց կոճակը բռունցքի մեջ ու դուրս եկավ։
Մինչև ուշ գիշեր փնտրում էր Լիլիթին։ Շրջեց բոլոր ուղիներով որոնցով գնում գալիս էր կինը։ Զանգեց Վարուժանին, բայց նա էլ չգիտեր քրոջ տեղը։ Տեղ չէր գտնում։ Ու այդպես մինչև առավոտ։ Ինքը քուն չեղավ ու մորն էլ չթողեց։ Ի՞նչ կարող էր պատահել։ Գուցե վատ է զգացել իրեն կամ ուրիշին է օգնություն անհրաժեշտ եղել։ Բայց չէ որ կզանգեր։ Լիլոն միշտ տեղեկացնում էր պլանների ամեն փոփոխության մասին։ Ետուառաջ էր գնում հյուրասենյակում։ Մայրը աշխատում էր հանգստացնել, վանել սև մտքերը։ Լույսը բացվելուն պես վազեց նորից Լիլիթի աշխատանքի տեղը։ Նա չկար։ Իսկ պետը տեղն էր։ Տեսնելով Կարենին ցցվեց ու գունատվեց։ Բայց կնոջ բացակայությամբ հուզված ամուսինը դա չնկատեց։
_Չգիտեմ… ու՞ր է… երեկ աշխատանքային օրվա ավարտից հետո գնաց ինչպես միշտ։
_Ու ոչ մի տարօրինակ բան…
_Ո՛չ,_ասաց Կարապետը,_Լիլիթը լավ աշխատող է, ուստի ինքս զարմացա թե ինչու է ուշանում ու ձեզանից եմ իմանում, որ նա տուն չի հասել։ Չեմ պատկերացնում ի՞նչ կարող էր պատահել։
Կարենը ձեռնունայն վերադարձավ։ Տանը մայրն էր սպասում։ Խեղճ կինը տեսնելով որդու հուսահատ վիճակը մոռացել էր սեփական ցավերի մասին։
_Բալես, իսկույն վատի մասին մի մտածի։
_Մամ չգիտեմ ի՛նչ մտածեմ։ Ի՞նչ է պատահել։ Ախր մենք այստեղ ծանոթներ էլ չունենք… Վարուժանը տեղյակ չի… մայրը չգիտի… աշխատանքի տեղում չգիտեն… ոչ մի հիվանդանոցում չկա… մամա դիմելու եմ ոստիկանություն…
Ու հենց այդ հարամ բառը արտասանեց հեռախոսին զանգ եկավ։ Երանի՜ չլսեր այդ անիծված ձայնը… անսիրտ արարած…. Հայտնաբերվել է Լիլիթ Նալբանդյանի դին, հարկավոր է գնալ ճանաչման։
Կարենը կյանքում չի մոռանա այդ չոր ու ցամաք ձայնը՝ զգացմունքներից զուրկ։Մայրը որդու դեմքից հասկացավ որ տակնուվրա եղավ ամեն ինչ։ Առանց բացատրություն տալու որդին սրընթաց վազեց դեպի ելքը։
Հետո որոշ ժամանակ անց այնպես էլ հիշողության մեջ չկարողացավ վերականգնել այն մի ժամը, որ անհրաժեշտ եղավ իր Լիլիին գտնելու համար։ Չեր հիշում ինչ ասացին ոստիկանությունում, ու ինչպես տարան մորգ… միայն հիշում էր սավանով ծածկված մարմինը։ Ոտքերը թուլացան հազիվ կարողացավ մոտենալ Լիլիթի դիակին… դիակի՛ն… ինչու՞ պիտի նման դաժան ճակատագրի արժանանար… ո՞ր մեղքերի պատճառով է պատժվում։
Մորգի աշխատողի մեջքը ծածկում էր Լիլիթին իր տեսադաշտից։ Բայց երբ նա քաշվեց կողք… ահավոր տեսարան բացվեց… իր Լիլոն քարացած, անզգա ու անկենդան… չլացեց… ոչ մի արցունք… սիրտը կտոր կտոր եղավ, բայց ոչ մի արցունք։
_Լիլիթ, իմ Լիլիթ,_փայտացած ոտքերը դանդաղ առաջ տանելով մղվեց դեպի կինը։
Լիլիթը կարծես քնել էր։ Ինչպես քնում էր իր ուսին՝ աչքերն ու բերանը կիսափակ… մեղմ ժպիտը դեմքին… բայց սա Լիլոն չէր… սա մի անծանոթ մեկն էր… Լիլիթի այտերը կորցրել էին բնական կարմրությունը… նրա սպիտակ փափուկ մաշկը դարձել քար…
_Լիլիթ,_շշնջաց նա։ Ձեռքը մոտեցրեց կնոջ երեսին, բայց չհամարձակվեց դիպչել,_Լիլո, կյանքս…
Մորգի աշխատողը անձայն դիտում էր։ Քանի նման տեսարանների ականատես է եղել։ Բայց սիրտը այնպես էլ չէր կոշտացել ու սովորական չդարձավ մահը։ Բայց առավել ցավալի էր երբ հանգուցյալը երիտասարդ էր, երբեմն նաև երեխա։
Տղամարդը մոտեցավ ձեռքը դրեց Կարենի ուսին։
_Դիմացիր տղաս…
Կարենը կրծեց շրթունքները։ Հարվածն անսպասելի էր ու չափազանց ուժեղ։ Կարենը փղկձաց ու սեղմեց ճակատը կնոջ սառած դեմքին։
_Լիլիթ, անգինս, հրեշտակս… այս ի՞նչ արիր… տեր աստված ո՞ր մեղքիս համար…
Նրա լացը վերածվեց մի գազանային ոռնոցի։ Նա փաթաթվել էր դիակին, ցնցում ու սարսափելի ձայնով գոռում։ Դա լաց չէր, դա անմարդկային ոռնոց ու կաղկանձանք էր։
Մորգի աշխատողը զոռով կարողացավ անջատել Կարենին Լիլիթից։
Հետո տարին հարցաքննության։ Հազիվ կարողանում էր պահել իրեն, որ չգոռար թե իր կինը մահացել է, իսկ իրեն տանջում են ավելորդ հարցերով։ Լիլին էլ չկա՛։ Իր քաղցր հրեշտակը, կյանքն ու էությունը, իմաստն իր գոյության… անսիրտնե՛ր, ձեզ բոլորիդ ոչնչացնելու է Կարենը, իսկ առաջինը նրան ով զրկեց իր Լիլիթին կյանքից։ Կենդանի թաղելու է… հոշոտելու ու միսը ուտելու է… արմատից պոկելու է այն ձեռքը որ կպել է իր կնոջը… Լիլիթը չկար…
Հետախուզությանը ոչինչ պարզել չհաջողվեց։ Հարցաքննվեցին բոլոր հարազատներն ու ծանոթները, աշխատակիցներն ու իհարկե պետը՝ Կարապետ Նազարյանը, բայց գործը այդպես էլ ընթացք չստացավ։
Կարենը մռնչում ու բողոքում էր, անիծում արար աշխարհը, լցվել էր չարությամբ բոլորի հանդեպ։ Ջարդուփշուր արեց տանը ամեն ինչ։ Ննջասենյակում չէր քնում։ Նստում էր բազմոցին ու լուսացնում այնտեղ։ Մտնում էր խոհանոց, ականջին գալիս էր կնոջ ձայնը. «Կարե՜ն,Կարե՜ն, Կարե՜ն, Կարե՜ն»… մտնում էր բաղնիք տեսնում Լիլիթի բազմաթիվ օճառները, օծանելիքներն, խոզանակն ու վարդագույն սրբիչը գժվում էր։ Գրկում էր կնոջ բաղնիքի խալաթը ու լացում ժամերով լացում։ Դարձել էր գրգռված ու նյարդայնացած։ Ամեն օր գնում էր ոստիկանություն, հազար անգամ գնաց սպանության վայրը։ Սակայն ոչինչ…. Ապարդյուն ջանք… հեռացավ աշխատանքից… կորցրել էր ապրելու իմաստը։ Մայրը զուր ջանք էր թափում, ինքը ոչ ուտում էր, ոչ խմում, ինչ հրաշքով էր կյանքը մեջը մնում հարցական էր։
Գիշերները ժամերով վերլուծում էր իրենց համատեղ կյանքը, վերհիշում վերջին շաբաթները, վերջին օրը երբ տեսավ Լիլիթին։ Արդեն այնքան էր մտածել որ այն օրը վերականգնել էր վայրկյան առ վայրկյան։
Արթնացան զարթուցիչի ձայնից։ Լիլիթը ժպտաց ու չանչ արեց իր մազերը, փաթաթվեց ու գլուխը դրեց իր կրծքին։ Ինքը համբուրեց նրա ճակատը, մազերի խենթացնող բույրը խփեց դեմքին։ Երանի՜ գրկից բաց չթողներ, պահեր ու պահպաներ իր հրեշտակին, ոչ թե տաներ հանձներ նրան սև հողին։ Երանի պատռեր բոլոր հագուստը ինչ ուներ կինը, որ տկլոր մնար ու չկարողանար դուրս գալ, ոտնամանները փչանային, որ բոբիկ մնար, մնար կենդանի… երանի՜ գիշերը այրվեր աշխատասենյակը, որտեղ նա աշխատում էր… թող ամբողջ շենքերն ու փողոցը վառվեին գիշերը, որ առավոտյան Լիլիթը տնից դուրս չգար… Կարենը պատրաստ էր ինքը մեռնել միայն թե Լիլիթը ապրեր։ Բայց ո՞վ իրեն հարցրեց։ Թող անիծվի այդ գազանը որը կտրեց կյանքի թելը, չորանա այն ձեռքը որ հարվածեց իր Լիլոյին։ Ու ինչի՞ համար։ հեռախոս, ժամացույց, դրամապանակ ու մատանին… այդ անիծված մատանին…. Այն առաջին անգամ երբ կորցրեց պետք չէր նորը գնել։ Հենց այդ մատանին է մեղավոր…. Անիծված ոսկին…
Ու այսպես անցավ երկու շաբաթ։ Մի օր վերցրեց ձեռքը իրերը որ հանձնել էին ոստիկանությունում։ Թվաց մահվան հոտ է գալիս նրանցից։ Երբ ձեռքը վերցրեց կնոջ վերնաշապիկը չգիտես ինչու իսկույն աչքը ընկավ պոկված կոճակը։ Ինչու՞ առաջ չէր նկատում իսկ հիմա ծակեց աչքը։ Հանկարծ նրա աչքերը քարացան ու դեմքը խաղաղվեց հարթվեցին ճակատի կնճիռները։ Խառնեց, գտավ թե ու՞ր էր դրել լիլիթենց աշխատասենյակում գտած կոճակը։ Համեմատեց։ Նույնն է։ Հենց սկզբից ճանաչել ու չէր շփոթել։ Լարվեց։ Ինչու՞ է թռել։ Կարենը չգիտեր ինչ մտածել։ Բացատրություն էր փնտրում ամենուր ու իրեն հանգիստ չտվող հարցերի պատասխանները որոնում նույնիսկ աննշմար մանրուքներում։ Հազար ու մի տարբերակ էր կազմում գլխում, բայց չէր գտնում ճիշտը։ Մի քանի անգամ գնաց հարցուփորձ արեց պարոն Նազարյանին։ Բայց ապարդյուն, Կարապետը անգիր արած խոսքերն էր կրկնում։ Սակայն Կարենի աչքից չվրիպեց այն որ իր ներկայությունը նյարդայնացնում է նրան։ Այսպես մի անգամ էլ եկավ, բայց չհասցրեց դուռը թակել երբ ականջին հասավ ինչ որ կանացի բարակ ձայն։
_Եթե չտաս ուզածս գումարը, կգնամ ոստիկանություն, կամ ո՛չ ուղիղ այդ աղջկա ամուսնու կամ եղբոր մոտ, թող այդ լեռնականները գլուխդ ջարդեն։
Մնացածը ինչպես և այն ժամանակահատվածը երբ հասավ ոստիկանություն, ապա մորգ Լիլիթի մոտ, ջնջվել էր հիշողությունից այդպես էլ հարցաքննության ժամանակ քննիչին չկարողացավ ոչինչ պատասխանել։ Միայն նայում էր մի կետի։ Ու մտքում կրկնում մոր խոսքերը երբ տեղի ունեցավ իրենց առաջին հանդիպումը. «Սիրունին տիրություն անել դժվար է»։
Երբ Կարապետը ուշքի եկավ հիվանդանոցում ստիպված եղավ պատասխանել ոստիկանության հարցերին, չթաքցրեց ու պատմեց եղելությունը։ Այսինքն իմաստ չուներ թաքցնել այն ինչ Կարենը բռունցքներով հանեց նրանից ու լսեցին վրա հասած աշխատողները։
_Ես մարդասպան չեմ, պարոն քննիչ։ Կնամոլ…. սրիկա…. խաբեբա… ինչ ուզում եք ասեք… բայց ես մարդասպան չեմ։
_Ինչպե՞ս պատահեց… ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել…
_Նա հավաքեց իրերը ու արագ գնաց դեպի դուռը, սակայն սայթաքեց ու ընկավ… քունքը կպավ սեղանի անկյունին ու երբ մոտեցա տեսա, հասկացա որ մահացել է։ Վախեցա… մտածեցի թե ինձ կմեղադրեք…
_Արագ գնաց, թե փախչու՞մ էր։
Նազարյանը լռեց։ Բայց լռությունը չօգնեց նրան հետախուզության ժամանակ, երբ հայտնաբերեցին Լիլիթի հետքերը մեքենայում, ինչպես և երբ կինը գժտվեց վերցրեց երեխաներին ու գնաց հորանց տուն, չօգնեց նաև երբ դատի ժամանակ Կարենը ճեղքեց ներկաներին, ցատկեց բռնեց ու ամուր սեղմեց նրա կոկորդը։ Չարացած տղամարդը այնպիսի ուժով սեղմեց, որ Նազարյանը մահացավ տեղնուտեղը։ Կարենին չորս ոստիկան հազիվ կարողացան անջատել Կարապետի անշունչ մարմնից։
Կարենին կալանավորեցին։ Մայրը որ մեղադրում էր իրեն հարսի մահվան պատճառ դառնալուն՝ իր հիվանդության պատճառով տեղափոխվեցին քաղաք, որդու բանտարկվելուց հետո՝ լրիվ կորցրել էր իրեն։ Շատ ժամանակ չանցած նորից ընկավ հիվանդանոց, վիճակը ծանր էր ու կես տարի անց մահացավ։
Անցավ քսանհինգ տարի։ Մի ամուսնական զույգ իր զավակների հետ մտավ գերեզմանոց։ Երկար քայլեցին գերեզմանաքարերի միջև փնտրելով հարազատների գերեզմանները։ Ծնողներն քչախոս էին, իսկ երեխաները անվերջ հարցեր էին տալիս։ Չնայած մոր պատմությունները վաղուց անգիր գիտեին, սակայն հազարերորդ անգամ մայրը համբերությամբ կրկնում էր սկզբից մինչև վերջ։ Մեկը պապիկն էր, որ իրեն կրակել սովորեցրեց, մյուսը քեռին էր, որ գետում խեղդվեց, մի ուրիշը հարևանուհին էր որ ճիպոտով ծեծել էր իրեն մորի գողանալու համար ու այսպես շարունակ… Չնկատեցին ինչպես անջատվեցին հորից ու թեքվեցին դեպի հակառակ կողմ։
Իսկ հայրը կանգնել էր անշարժ մի գեղեցկուհու գերեզմանաքարի դիմաց։ Նկարիչը վարպետությամբ փոխանցել էր մարմարին օրիորդի քնքույշ դիմագծերը, իսկ վարսերին նայողը կզգար նրանց փափկությնն ու բույրը։ Ժպտում էր դիմացինին կարծես ինքն էլ չիմանալով որ անկենդան ու սառը քար է, ավելի մեծ ցավ պատճառելով դիտողին։
Տղամարդը բոյով, սև մազերի մեջ արդեն տեղ տեղ սպիտակ, նիհարավուն կազմվածքով կանգնել էր նրա դիմաց։ Միշտ երբ գալիս էր այստեղ հիշում ու ապրում էր նույն ցավը, ինչ զգացել է տարիներ առաջ երբ իրեն հասավ Լիլիթի մահվան բոթը։
_Ֆելո՛, այստե՞ղ ես,_մոտեցավ նրան կինը։
Ամուսինը չպատասխանեց։ Չկտրեց հայացքը Լիլիթի աչքերից։ Նարգիզը մոտեցավ քեռու աղջկա շիրիմին ու մոմ վառեց ու խունկ։ Խունկի թարմ բույրը վերադարձրեց Ֆելիքսին այն օրը երբ ընկերներից իմացավ Լիլիթի սպանության մասին։ Սև օր… ահավոր օր… երանի՜ ոչ մի մարդ արարած չունենա նմանը կյանքում։
Երբ վերջիվերջո Լիլիթի մարմինը տվեցին հարազատներին ու նրանք ունեցան հնարավորություն հանձնել նրան հողին, ոտքերը չէին տանում իրեն, իսկ ուղեղը չէր ընդունում այն փաստը որ Լիլոն էլ չկա։ Ո՛չ… ո՛չ և ո՛չ… նա չի կարող մեռնել… բավական չի որ աստված զրկեց նրա սիրուց, այժմ խլում է կյանքը։
Լիլիթի մարմինը եկեղեցում էր՝ այդպես ուզեցել էին ծնողներն ու եղբայրը, ինչպես և որոշել թաղել հարազատ գյուղում։ Կարենին համոզել թե այդպես ճիշտ է։ Գոհարը ուզում էր որ դստեր գերեզմանը մոտիկ լինի, ու ցանկացած պահին կարողանա գալ ու թափել արցունքները վաղամեռ գառնուկի շիրիմին։ Հետո էլ Կարենը դեռ երիտասարդ էր, ու ժամանակ անց անպայման պիտի կազմեր ընտանիք և այլն, և այլն… այն ժամանակ դեռ ոչ մեկ չգիտեր Լիլիթի մահվան իսկական պատճառը, ինչպես և ինքը Ֆելոն։ Խեղճ Կարե՛ն… հիշեց նրա սպանված կերպարանքը երբ ուշ գիշերով մտավ եկեղեցի, մոտեցավ Լիլիթի դագաղին։
Կարենը արթուն էր՝ նստած մենակ։ Նստած էր Լիլոյից մի քիչ հեռու փայտե նստարանին։ Մազակալած դեմքով, աչքերը ուռած արցունքներից, անքուն գիշերներից, հոգնածությունից ու վշտի տառապանքից կոտրված, կորացած մեջքով,գլուխը կախ։ Արդեն ուշ գիշեր էր և հանգուցյալի դեմքը ծածկել էին։ Քայլեր լսելով բարձրացրեց գլուխը, նայեց իրեն ատելությամբ լի հայացքով։
_Կշտացա՞ր… երևի քո անեծքների շնորհիվ հիմա այս օրն եմ ընկել…
Հայացքով ցույց տվեց դագաղը։
Ֆելոն ոչինչ չասաց։ Կարենը միշտ եղել է իր ու Լիլիթի միջև, նույնիսկ հիմա՛ երբ Լիլին էլ չկա։ Անցավ երկու շարք նստարանների միջով ու հավասարվեց այն նստարանին ուր տեղավորվել էր Կարենը։ Արձանացավ տեղում… նայում էր դագաղին ու չէր կարող հավատալ թե ինչպե՞ս իր թանկագին Լիլին կարող է լինել դրա մեջ։ Իր Լիլո՛ն… Լիլիթը՛…
Կարենը ոտքի ելավ, մոտեցավ։ Երևի՞ հարվածելու է։ Բայց ոչ, անցավ իր մոտով ուղղվեց դեպի կնոջ դիակը։ Կռացավ ու գլուխը դրեց նրա գլխին։ Սավանը ձգվեց ու ընդգծեց մեռածի դիմագծերը։
_Լիլիթ Ֆելոդ եկել է… միշտ պաշտպանել ես նրան… չնեղացնես նրան… նա լավ տղա է… բարձրացի, ոտքի կանգնի մի տանջի ոչ ինձ, ոչ էլ նրան….
Կարենի աչքերը լցվեցին արցունքներով։
_Ասում էիր նա իմ փոքր ախպերնա… Լիլո՛, ձայն հանի… աղաչում եմ… ես չեմ դիմանա այս ցավին… գթա ինձ…դու միշտ էլ անչափ բարի ես եղել… այս անգամ էլ եղիր…
Նա լռեց։ Ուսերը ցցվում էին հեցկլտոցից։
Ֆելիքսը կանգնել էր նրա մեջքին անխոս։ Շրջապատող իրականությունը իրեն հեքիաթ էր թվում։ Բայց սա հեքիաթ չէր, սա մղձավանջային երա՛զ էր, որ տանջում էր ու չէր ավարտվում։ Կարենը ոտքի կանգնեց, դարձավ դեպի եկվորը.
_Արի, մոտեցիր… մոռացիր այն ամենը ինչ ասել եմ քեզ… Լիլին միշտ էլ հիշել է քեզ ու ասել միայն լավը…
Ֆելիքսը մոտեցավ։ Այնպես էլ չէր կարողանում գոնե մի ծպտուն անգամ հանել։
_Մենք չունենք բաժանելու ոչինչ… ու չենք էլ ունեցել… դու մնա… ես էլ չեմ դիմանում… չեմ կարող տեսնել նրան այսպես, դուրս գամ մաքուր օդ շնչեմ… եթե ուզես, կարող ես բացել դեմքը, նայել նախկին սիրուդ…
Ու Կարենը դուրս եկավ։ Ֆելիքսը նրա խոսքերի մեջ նախատինք ու փուշ էր զգում, եթե ինքը դեռ չէր կորցրել զգալու հատկությունը… նախկին սիրուդ… հիմար տղա… Ֆելոյի համար նախկին չի, այլ ներկայի ու ապագայի, հուր հավիտյան մինչև սրտի վերջին զարկը։
Մնաց Լիլիթի հետ մեն մենակ։ Երկար նայեց սավանով ծածկված մարմնին, բայց չհամարձակվեց բացել ու տեսնել սիրելի դեմքը մեռած։ Դեռ հավատում էր թե դա սուտ է։
Նստեց ու ակնապիշ նայում էր դագաղին։ Եկեղեցու բոլոր լույսերը հանգցրել էին թողել միայն միայն մեկը։ Խավարի մեջ դագաղը ավելի սոսկալի տպավորություն էր թողնում Ֆելոյի վրա։ Նրա աչքերից նույնիսկ մի կաթիլ արցունք դուրս չեկավ երբ իմացավ Լիլիթի մահվան մասին, ու նույնիսկ հիմա երբ կանգնած էր նրա դագաղի մոտ։ Չէր տեսել մահացած ու չէր ընդունում մահը։ Այսպես նստեց բավական երկար ժամանակ։ Սակայն այնպես էլ ուժ չէր գտնում մոտենալ ու ծածկոցը ետ անել։ Ահավոր էր….
Վերջապես որոշեց տեսնել այն չքնաղ էակին որ արևն էր իր կյանքում, ում սիրել ու փայփայել է հոգու խորքում նույնիսկ նրա ամուսնանալուց հետո, բայց երբեք չի փնտրել հանդիպում, որ չխավարի նրա երջանկությունը։ Ծանր շունչ առնելով ու կրծքից դուրս ելնող սրտով՝ բռնեց կտորի փեշը ու քաշեց ետ։ Բացված տեսարանը իրեն քիչ մնաց գժվեցներ։ Որովհետեւ միայն խելագարը կդիմանար այն ցավին որ համակեց իրեն ու խոցեց մինչև սրտի խորքը ու ոչնչացրեց ողջ էությունը։ Ինքը պատրաստ չէր։ Երանի՜ կուրանար ու չտեսներ այդ աչքերը փակ, շրթունքներն անշարժ, սպիտակ մաշկը կապտած, կորցրած կենդանի փայլն ու անզգա։ Դաժան հարված էր… Ափ ընկած ձկան նման բացուխուփ արեց բերանը։ Օդը չէր հերիքում։ Անձայն գոռաց, մռնչաց կատաղած ցուլի նման։ Նրա շրթունքները դողում էին ու մրմնջում ինչ որ կցկտուր վանկեր, նման այն զարհուրելի կոկորդային խրռոցներին որ դուրս են գալիս խեղդվողներից, երբ նրանք արդեն անգիտակից սուզվում են դեպի անհայտություն։ Երիտասարդը ցանկանում էր մեռնել, չտեսնել այս ամենը։ Թող անիծվեն սրիկաները որ խլեցին Լիլոյի կյանքը։ Անաստվածնե՜ր… ոչնչացրիք մի հրաշք մարդու, ով արժանի չէր նման վախճանի։ Ֆելիքսը ձեզ ոչնչացնելու է։ Փոշի եք դառնալու։ Հիմարներ… միայն մահը փրկություն է ձեր համար։
Ուշքը գնում էր, պղտոր աչքերը հառել էր անկենդան դեմքին։
_Լիլի՜թ,_ վերջապես լեզուն կարողացավ արտասանել այդ բաղձալի անունը։ Դա ոչ շշուկ էր, ոչ էլ գոռոց, այլ նման էր այն կանչին որ դուրս էր գալիս իր բերանից երբ գնում էին դասի։ Ու Լիլոն անում էր.« հա, քաղաքացի»։ Սակայն այս Լիլին ձայն չհանեց։
Ակնապիշ նայում էր, նայում, մինչև խոնավացած աչքերից հոսեցին արցունքները ու ատամները սեղմեց որ չգոռա, բռունցքների մեջ ճզմելով սավանը։
_Լիլո՜,_դառնությամբ հեկեկաց։ Միայն հիմա տեսնելով անշունչ դեմքը նա հասկացավ, որ իրոք էլ Լիլի՛ չկա՛ ու չի՛ լինի։ Այն բարի սիրտը որ լույս ու ջերմություն էր արձակում էլ չի բաբախում։
_Լիլո՜… Լիլո՜… չեմ ուզում հավատալ… սա ինչ սև ճակատագիր էր…
Քաշեց սավանը, մինչև բացվեցին իրար վրա դրված ձեռքերը։
_Իմ Լիլո՛… Լիլիթս…
Կապույտ շոր էին հագցրել։ Երկար մազերը խնամքով դասավորել էին որպես պսակ, միայն ծաղիկներն էին պակասում որ հրաշք դիցուհու տեսքը կատարյալ լիներ։ Սակայն Ֆելոյի համար Լիլիթը միշտ էլ կատարյալ էր։ Այնպես էլ չհամարձակվեց դիպչել նրան։ Ինքը չի դիպչում ուրիշի կնոջը…. Թույլ չի տալիս իրեն սիրել ուրիշի կնոջը… տեր աստված խոստանում եմ երբեք չնայել Լիլոյի կողմ, չմտածել նրա մասին, երբեք չեմ արտասանի անունը, միայն թե այնպես արա որ Լիլին կենդանի լինի, միայն թե նա ապրի… բայց չկար ոչ մի ճար ու հնարավորություն ետ դարձնել ժամանակը։ Երիտասարդը պատրաստ էր տալ ամեն ի՛նչ, նույնիսկ սեփական կյանքը…
_Լիլիթ քո հարսանիքի օրը ասացի թե ջարդուփշուր արիր սիրտս,_կուլ տվեց արցունքները ու դեմքը մոտեցրեց Լիլիթի դեմքին._սուտ եմ ասել…այստեղ դեռ կար քեզ սիրող սիրտ…
Ծեծեց կուրծքը։ Օրորվեց ու բղավեց.
_Հիմա չկա… ա՛յ, հիմա՛ այն ջարդուփշուր է… ա՛յ, հիմա ես իսկապես սիրտ չունեմ… վառեցիր խանձեցիր… դատարկ է… Երկու տարի է քեզ չէի տեսել… ինչի՞ համար… որ գամ դագաղում քեզ տեսնեմ… որ գամ թաղմա՜նդ…
Ետուառաջ գնաց։ Քանի քանի անգամ հույսով նայեց մահացածի կողմ, թե դա տեսիլք է, ծնված իր բորբոքված երևակայությունից։ Ցավոք սրտի անիծված արկղը չէր կորչում, ու Լիլիթը չէր կանգնում ոտքի։ Ցավը սեղմում էր կոկորդը։ Սիրտը կտոր-կտոր էր լինում։ Մոտեցավ Լիլիթին, գորովալից հայացքը հառեց անկենդան մարմնին բռնեց սառը ձեռքը։ Փշաքաղվեց, բայց բաց չթողեց։ Ափերի մեջ պահեց ու սեղմեց շրթունքներին։ Արցունքները թափվեցին Լիլիթի մատներին։ Զգուշությամբ սրբեց, կռացավ նորից համբուրեց.
_Լիլիթ միշտ կմնաս իմ սրտում։ Մի օր այնտեղ,_մատը վերև արեց._երկնքում… մենք կհանդիպենք ու դու նորից կժպտաս ինձ… այս անգամ էլ բաց չեմ թողնի քո ձեռքը, ոչ էլ կզիջեմ ուրիշին…եթե հակաճառես կփախցնեմ… քեզ կյանքից շատ եմ սիրել,_արցունքների նոր ալիք եկավ։ Թողավ ձեռքը։ Եվ արտասվում էր և կարգի բերում սավանը։ Ծածկեց Լիլիթի ձեռքերը։ Ու արդեն սավանի վերևից դրեց ափը Լիլիթի ձեռքերին նայեց մարմար դեմքին։
_Հիշում ես մի օր ասացիր որ չես ուզում հավատալ որ մարդու մահից հետո ոչինչ չի մնում…. Միայն մի բուռ հող… ասում էիր, հավատում ես որ մահից հետո էլ կա՛ կյանք… չես ուզում հավատա՛լ որ չկա… երբ հարցրի ինչու՞, պատասխանեցիր թե հանուն նրանց ով մեր հետ չի… չես ուզում որ անհետ կորեն կարծես երբեք գոյություն չեն ունեցել… հիմա ե՛ս եմ քեզ ասում, հավատում եմ որ սա վերջը չի… ու սահմանից այն կողմ՝ մյուս կյանքում, խոստանում եմ ծնվել քեզանից մի քանի տարով մեծ ու գյուղում, ու դու կնվիրես քո սիրտը ինձ, բարի ու հոգատար…
Երկար խոսեց, ասաց այն ամենը ինչ կուտակվել էր այս ընթացքում։
_Լիլո՛, չեմ կարող հավատալ որ այլևս ձայնդ չեմ լսելու, չեմ տեսնելու քո ժպիտը,_լռեց սրբեց արցունքները, շարունակեց խռպոտ ձայնով._գիտե՞ս, երբ ամուսնացար, խոստացա ինքս ինձ որ երբե՛ք չպիտի փնտրեմ քեզ, կպոկեմ ու դեն նետեմ սրտիցս… նույնիսկ սիրտս կպոկեմ եթե անհրաժեշտ լինի,_տխուր ժպիտ հայտնվեց նրա հուզված դեմքին,_ու երբ մեղրամսից դուք վերադարձաք, ու զանգեցիր ինձ չբարձրացրի հեռախոսը…. Ա՜խ, ինչ ցավոտ հիշել հիմա այդ… գոնե վերջին անգամ լսած կլինեյի քո ձայնը… եթե իմանայի… սակայն այն ժամանակ գրեցի. «Ես ուրիշի կնոջ սիրողներից չեմ»։ Ապուշ… հիմար տղա՛… ա՜խ, ա՜խ… ուզում էի ցույց տալ որ նեղացել եմ, խռովել… երեխայությու՜ն… հիմա գլխիս եմ խփում, օգուտ չկա… քանի անգամ եմ վերցրել հեռախոսը ձեռքս հավաքել համարդ ու նայել վրան… մխիթարվում էի… գոնե այդպես ուզեցել եմ մեղմել իմ կորուստը…բա հիմա ի՞նչ եմ անելու…
Խոսում էր ու ուշադիր նայում սիրելի դեմքին։ Սպասում արձագանք ու պատասխան։ Բայց ոչ մի մկան չշարժվեց ու ստվեր չխաղաց։
_Լիլո, ուզում էի գալ տեսնել քեզ… տենչում գեթ մի անգամ լսել անուշիկ ձայնդ… տեսնել սիրուն դեմքդ…ա՜խ… Լիլի՜… չէի ուզում մաքուր անունդ վարկաբեկել… բոլորն էլ գիտեին որ խենթանում եմ քեզ համար…ավելորդ խոսակցությունները կարող էին խախտել քո ընտանեկան երջանկությունը… հետո հպարտությունս չէր թողնում… սաստիկ նեղացել էի որ ինձ չսիրեցիր, ընտրեցիր Կարենին… նույնիսկ մի անգամ հայհոյել եմ ձեր հասցեին, անիծել այն օրը երբ ծանոթացա քո հետ, անիծել այն օրը երբ Կարենը հայտնվեցավ քո կյանքում,_լռեց շունչ քաշեց,_հետո պատահական իմացա որ երեխա չունեք ու խնդիրներ ունեք դրա հետ կապված… սկզբում ուրախացա, մտածեցի, լավ եղավ, եթե իմ հետ ամուսնանայիր երեխա հաստատ կունենայիր։ Ասում էի աստված պատժեց… բայց… ժամանակ անց երբ սերը քո հանդեպ հաղթեց սիրտս լցված չարին, խորտակված էի… զղջացի բոլոր անեծքների համար… մոմ եմ վառել, ներողություն խնդրել… աստծուց բալիկ եմ աղերսել ձեր համար… ե՛ս ձե՛ր համար… Լիլո՛… չդիմացա… քո ամուսնությանը մի կերպ դիմացա, խանդից տառապում էի, բայց տարի խաչս… սակայն այն որ աստված զրկում է քեզ մայրանալու բերկրանքից… դա անընդունելի էր… քանի մոմ եմ վառել… Մի անգամ նույնիսկ քեզ եմ նկատել եկեղեցում։ Բայց դու ինձ չտեսար…
Շրջեց գլուխը դեպի պատից կախված ամենափրկիչը։
_Դու՛ տեսել ես ինչպես ես պահվեցի… ծածուկ հետևում էի,_նորից մեխեց հայացքը Լիլիթի դեմքին,_այո, նա գիտի… առաջին անգամն էր որ տեսա քեզ հարսանիքից հետո։ Մի տարի անց… ի՜նչ տարի՛… մղձավանջային երազ… դու նույնն էիր, գուցե ավելի գեղեցիկ ու վսեմ… մենակ էիր… ա՜խ Լիլո, չմոտեցա չբարևեցի ու ձայնդ էլ երբեք չլսեցի… հպարտ էի ձևանում… հիմա՛ր, անուղեղ… հետո քանի անգամ եմ պատկերացրել եմ որ մոտեցել եմ խոսել, իմացել որպիսությունդ….
Ֆելոն խոսում էր ու խոսում, բաղձանքով հառում աչքերը Լիլիին ու ապարդյուն սպասում պատասխան։
_Երանի՜ ձայնդ մի անգամ էլ լսեի… թող անիծվեն վիժվածքները որ խլեցին քեզ մեզնից… շանսատակ եմ անելու դրանց… կենդանի թաղելու եմ… եթե մինչև այս կորցրել էի իմաստը ապրելու, ապա հիմա, հակառակը պիտի ապրեմ որ գտնեմ ու սատկացնե՛մ դրանց։
Հանկարծ ոտնաձայններ լսեց։ Կարենը եկավ։
_Դե՛ռ այստե՞ղ ես…
Ֆելիքսը իսկույն սրբեց արտասուքը ու սեղմեց շրթունքները։
_Մի բառ անգամ չասացիր, Ֆելո՛…
_Ի՞նչ ասեմ,_փղկձաց երիտասարդը։ Խառնվել էին բոլոր զգացմունքները՝ առաջին սիրո կորուստը, Լիլիթի սպանությունը, ու ամոթ որ ամուսնու առջև արցունքներ է թափում մահացած կնոջ վերաբերյալ։ Գնաց նստեց նստարանին ու ծածկեց երեսը ափերով։ Սակայն չդադարեց արտասվել։ Դատարկվել էր մեջը, անիմաստ կենդանություն։
Կարենը կրծեց շրթունքները։ Մի ուրիշ անգամ երևի կհարվածեր այս լակոտին, որին երբեք լուրջ չի վերաբերվել, սակայն հիմա զգաց միայն կարեկցանք այդ տղայի նկատմամբ։ Նա իրենից փոքր էր տասը տարով։ Ու միշտ էլ երեխայի տեղ է դրել նրան։ Լիլիթը կրկնում էր. «Մի նեղացնի նրան… նա փոքր է…»։ Կարենին թվաց թե գլխի մեջի ձայնը խոսում է կնոջ ձայնով։ Քարշ եկավ կնոջ դիակի մոտ։ Ձեռքը դրեց հանգուցյալի գլխին, ապա ձգվեց համբուրեց ճակատը։ Այդ պահին Ֆելիքսը բարձրացրեց աչքերը ու տեսավ ինչպես Կարենը շշնջաց ինչ որ բան Լիլիթի ականջին հետո քաշեց սավանը ու ծածկեց երեսը։
«Այդ Կարենը միշտ կանգնել էր մեր միջև… նույնիսկ հիմա»։ Վերջին անգամ հայացքը գցեց դագաղի կողմ ու դուրս եկավ առանց ետ նայելու։
Ու հիմա կանգնած Լիլիթի շիրիմի մոտ նորից ապրեց այն ցավն ու տառապանքը, որ դեռ ծխում էին ու չէին մարում։ Քանի՜ երկար տարի ապրել է վիշտը սրտում։ Քանի՜ անգամ մտքում պտտել է թաղման օրը, ինչպես ցավից գոռում ու աղաղակում էր Գոհարը, արցունքները աչքերին համբուրեց քրոջ ճակատը Վարուժանը, իսկ հայրը չեկավ հուղարկավորությանը, վատ էր զգում իրեն ու բժշկի հսկողության տակ մնացել էր տանը։ Իսկ Կարենը՜… ցավալի տեսարան էր երբ նա մոտեցավ դագաղին։ Չկան բառեր որ արտահայտեն նրա վիճակը։ Խեղճ մարդ… ցավագարի տպավորություն էր թողնում, պղտոր հայացքով նայեց Լիլիթին ու եթե մայրը չօգներ չէր կարողանա բաժանվել նրանից։ Իսկ ինքը՜… ո՞վ էր որ իրավունք ունենար մոտենալ… օ՜ ի՜նչ էր զգում ամբողջ մարմնով երբ սավանը քաշեցին Լիլոյի դեմքին ու կափարիչով ծածկեցին դագաղը… Այդ մեխերը իր դագաղին էին խփում… մեկ-մեկ, թխկ-թխկ, ինքը մեջից լսում էր, տեսնում ինչպես կորավ արևի լույսը, ինքը այնտեղ էր Լիլոյի կողքը պառկած, մի դիակ էլ ինքն էր, այն օրը սպանել էին իրենց երկուսին։
_Ֆելո,_Նարգիզը մտավ նրա թևը։
Դեմքը դարձրեց կնոջ կողմ ու գրկեց մի ձեռքով։
_Երբ գալիս ես այստեղ իսկույն փոխվում ես։
_Նարգի՜զ…
_Չեմ հարցնում մտածում ես Լիլոյի մասին թե ոչ, որովհետև պատասխանը ակնհայտ է,_կինը տխուր ժպտաց։
_Սիրելիս, ես երբեք…
_Գիտեմ,_կտրեց նրան կինը։
Այսպես գրկախառնված կանգնել էին Լիլիթի շիրիմի առաջ։
Տասնհինգ տարի է ինչ ամուսնացել էին։ Երջանի՞կ էին։ Ֆելիքսը դժվարությամբ էր ընդունել այդ որոշումը։ Լիլիթից հետո ոչ մեկի վրա չէր նայել։ Կյանքը կորցրել էր գույները, դարձել մոխրագույն ու մռայլ։ Ու այդ դժգույն ներկայի մեջ ջերմացնում էին միայն հուշերը առաջին սիրո մասին։
Ծանր հարված էր նաև Լիլոյի մահվան պատճառը։ Երբ ամեն ինչ բացահայտվեց հիշեց ինչպես ինքը գովում էր օրիորդի գեղեցիկ արտաքինը, իսկ նա հակաճառեց. «արդեն այնքան եմ լսել, որ ինքս էլ հավատացել եմ…. միշտ տանջվել եմ այդ պատճառով։ Սիրուն աչքերիս են նայում ոչ թե լսում ի՛նչ եմ ասում… ի՛նչ բնավորություն ունեմ, ինչպիսի՛ ներքին աշխարհ։ Մի անգամ մի տղա ասաց, որ ես ավելի գեղեցիկ եմ քան նրա նախկին սերը, ու առաջարկեց ամուսնանալ… հենց այնպես, առանց զգացմունքների, որովհետև սիրուն եմ… Ֆելո՛, ես երբեք չեմ ամուսնանա…»։ Բայց դրժեց խոսքը երբ տեսավ Կարենի հաղթանդամ կերպարանքը։ Ու կարճ ժամանակում Ֆելոն հասցրեց տեսնել նրանց միասին ու առանձին… հավիտյա՛ն առանձին։
Կինը դրեց գլուխը իր ուսին։ Նրա մազերի գույնը նման չէր Լիլոյի մազերին։ Նարգիզը ավելի ցածրահասակ էր։ Չեր փայլում շքեղ արտաքինով, բայց ուներ ջերմ, սիրող ու համբերատար սիրտ։
Ինչպե՞ս ամուսնացավ նրա հետ։ Շուրջ տասը տարուց ավելի էր անցել Լիլիթի մահից։ Մերժում էր ամեն տեսակ խոսակցություն ընտանիք կազմելու մասին։ Կորցրել էր հետաքրքրությունը կյանքի նկատմամբ։ Աշխատանք ու տուն չկար ուրիշ ճանապարհ։ Երբեմն աշխատակիցների հետ ակումբ էր հաճախում։ Մոր դարդն էր դարձել։ Եվս տիկին Գոհարը խոսք էր բացում, որ կյանքը չի կանգնել ու ինքը ջահել է ու պիտի առաջ շարժվի, հիշեցնում էր դստեր խոսքերը հարսանիքին, հարցնում միթե չկա շրջապատում գոնե մեկը ում համակրում է։ Բայց Ֆելոյի սիրտը փակ էր ամեն տեսակ զգացմունքների առջև։ Մի քանի անգամ Գոհարը շեշտեց խոսքը Նարգիզի վրա, սակայն ինքը չլսելու տվեց։ Իհարկե կույր չէր ու նկատում էր Նարգիզի թաքուն հայացքներն ու հառաչանքները, բացասական պատասխանը բոլոր ուզողներին։ Բայց օրիորդը երբեք չեր ցույց տալիս իր զգացմունքները։ Սկզբում Ֆելիքսը խուսափում էր ամեն տեսակ հանդիպումներից, ինչպես և ինքը օրիորդը։ Բայց իրեն տանջում էր այն հանգամանքը որ ինքը դարձել ուրիշի դժբախտության պատճառ։ Հաճախ մտածում էր որ ինքն իրեն հորինում է, հիվանդ երևակայության խաղեր էին, Նարգիզը անտարբե՛ր է, չկա՛ ոչ մի սեր։ Սակայն եթե չկա ինչու՞ չի ամուսնանում, վաղուց ավարտել է ուսումը, լսել է որ ունի բազում ուզողներ։ Բայց ո՛չ… կպել նստել է տանը, որ տանջի իրեն, որ Լիլիթի գերեզմանաքարի նկարը ասի. «Ֆելո՛ ջան, հիմա ինձ հասկացար, սեփական կաշվի վրա զգացիր ի՛նչ է, երբ քեզ սիրում են, իսկ դու՝ ո՛չ»։ Լիլի՛թ, Լիլի՛թ… ինքը քարից չի… որքան էլ այդ աղջիկը հեռու էր պահում իրեն, նրա ցավը արձագանք էր գտնում իր սրտում։ Ի՞նչ անել… չէ որ ինքը ոչ սեր, ոչ էլ երջանկություն չէր կարող տալ այդ աղջկան։ Տանջել մի անմեղ էակի, ով սեր ու գորով է տենչում, իսկ ինքը հոնքերը կիտեց ու ասաց. «խնդրում եմ ամուսնացիր, որ ինձ էլ հեշտ լինի»։ Սակայն ստացավ ապշեցուցիչ պատասխան. «ես Լիլիին խոստացել եմ փրկել Ֆելոյին, երբեք բաց չթողնել ձեռքը»։ Ու վերջապես ինքը հանձնվեց։ Ամուսնացան։ Տառապում էր որ չի կարող տալ այն ամենը ինչի արժանի էր Նարգիզը։ Բայց երբեք բացեիբաց չխոսեցին իրենց զգացմունքների մասին։ Միայն մի անգամ կինը ասաց.«Ես գիտեյի ինչի՛ եմ գնում» ու չթողեց հանել վզից Լիլիթի նվիրած խաչը։ Նարգիզը ավելի ուժեղ էր քան ինքը պատկերացնում էր, ու անմռունչ տարավ խաչը իր հետ միասին։ Առաջնեկը՝ Մեսրոպիկը լրիվ փոխեց իր կյանքը։ Նա վերակենդանացրեց իրեն։ Հետո ծնվեց Արամիկը, ապա՝ Զավենը։ Մայրը երջանկությունից ճախրում էր։ Որդին ուշ ամուսնացավ սակայն բալիկներով լցրեց տունը ու վերջապես Լիլիթի անունը նրանց տանը չէր հնչում։ Ու երջանկությունը դարձավ կատարյալ երբ ծնվեց չորրորդ բալիկը՝ աղջիկը։
_Ֆելիքս, գնացինք։ Արդեն ուշ է հավաքենք երեխաներին ու գնանք,_առաջարկեց կինը։
_Ու՞ր են։ Գտիր տղաներին…
_Դե իհարկե ե՛ս տղաներին, իսկ դու աղջկա՛նդ։
Ամուսինը ժպտաց։ Աչքերում փայլեցին պատանեական կայծերը։ Դարձավ տասնհինգ-քսան քայլ հեռավորության վրա գտնվող դստերը.
_Անթառա՛մ, աղջի՛կս, արի՛, տուն ենք գնում։
P.S Կարենը դուրս եկավ բանտից, վերադարձավ հարազատ գյուղ։ Վարուժանը բերեց նրան իրենց տուն, քանի դեռ կարգի էին բերում փեսայի հայրական օջախը։ Կնոջ բերանը ծռելուն հոնքերը խոժոռեց ու իր բամբ ձայնով ասաց. «Նա արեց ա՛յն ի՛նչ ե՛ս պիտի անեի»։ Գոհարը գրկեց Կարենին ինչպես հարազատ որդուն, չկարողանալով զսպել արցունքները։ Աչքի առաջ եկավ վաղամեռ դուստրը։ Ինչպիսի՞ հոյակապ զույգ էին։ Որքա՜ն երջանիկ էր Լիլիթը։ Ո՜նց էին շողում նրա աչքերը երբ խոսում էր ամուսնու մասին։
Սկսել նոր կյանք դժվար էր, ոչ էլ կար ցանկություն։ Երիտասարդ տարիները անցկացրեց կալանքի տակ։ Դուրս եկավ հասուն մարդ՝ առանց որևէ նպատակի։ Երկրորդ անգամ չամուսնացավ։
Ժամանակը ամբողջ օրերով այգում էր անցկացնում։ Երբեմն գնում էր Վարուժանի մոտ՝ խանութ, խոսել, իմանալ նորություններ ու ցրել դառը հուշերը։ Այցելում էր մոր ու կնոջ գերեզմանները։ Երկու տարվա երջանկության հուշերով էր ապրում։ Ինքն էլ մնացել էլ անցյալում։ Անցյալը կանգնում էր աչքերի առաջ երբ տեսնում էր Վարուժանի ավագ դստերը՝ Լիլիթին։ Հորաքրոջ պատճենն էր, միայն բնավորությամբ տարբերվում էր։ Սա խուժանի մեկն էր, իսկ և իսկ հոր աղջիկը։