Kitobdan sitatalar «Բանաստեղծություններ»
Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին Լիրբ գոռոզությամբ լըցրած իր հոգին, Արդարության ձայնն հանած իր սըրտից Արտաքսում է մեզ մեր բընիկ երկրից, Պանդու՛խտ հալածյա՛լ, եղբարք, ո՞ւր դիմենք, — Հիմի է՞լ լըռենք: Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին, Անհոգ մեր բերած ծանր զոհերին, Յուր լիրբ նըզոված ձեռքը կարկառեց, Ազգության վերջին կապը պատառեց. Հայի կորուստը մոտ է, ի՞նչ անենք, — Հիմի է՞լ լըռենք: Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին, Արհամարհելով մեր փառքն ազգային, Մեր եկեղեցուն ձեռնամերձ եղավ, Գառնազգեստ գայլին մեզ գըլուխ դըրավ, Սուրբ խորան չունինք, արդ ու՞ր աղոթենք, — Հիմի է՞լ լըռենք: Հիմի է՞լ լըռենք, մարդիկ ի՞նչ կասեն, Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խոսեն. Չե՞ն ասիլ, որ հայք արժանի էին Այդ ըստրկական անարգ վիճակին. Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը գիտենք, — Մինչև ե՞րբ լըռենք: Թո՛ղ լռե մունջը, անդամալույծը, Կամ` որոց քաղցր է թշնամու լուծը. Բայց մենք, որ ունինք հոգի ու սիրտ քաջ, Ե՛կ անվախ ելնենք թըշնամու առաջ, Գոնե մեր փառքը մահով ետ խըլենք — Ու այնպես լըռենք:
Janrlar va teglar
Yosh cheklamasi:
12+Litresda chiqarilgan sana:
26 iyun 2017Hajm:
60 Sahifa 1 tasvirISBN:
9781772467024Mualliflik huquqi egasi:
Aegitas