bepul

Առակներ

Matn
O`qilgan deb belgilash
Shrift:Aa dan kamroqАа dan ortiq

ՕԳՏԱՎԵՏ ԽՐԱՏ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐ ԱՍԵԼ Է ԻՄԱՍՏՈՒՆ ԱՐԻՍՏՈՏԵԼԸ

– Անմիտ, անզգամ մարդու հետ գինի խմելուց լավ է իմաստուն բարեկամի հետ քար կրելը։

– Թագավորներին ու մեծամեծներին մոտ լինելուց լավ է հեռու մնալը։

– Ուր որ ձեռքդ չի հասնում, մի՛ մեկնիր։

– Մատնիչ լինելուց լավ է ծովն ընկնելը։

– Սովածության պատճառով գողություն անելուց լավ է սոված մեռնելը։

– Լավ է մուրալով հաց ուտել, քան հարբեցող ու զազրախոս մարդկանց ընկեր լինել։

– Լավ է աղքատ պատանի, քան ծեր ու անմիտ թագավոր։

– Վայ նրանց, որ բարուն չար և չարին բարի են ասում, քաղցրին՝ դառն, լույսին՝ խավար և խավարին լույս:

ՀԻՊՈԿՐԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Բժշկապետ Հիպոկրատը գնաց նվագել սովորեց և աշակերտները նրան մեղադրեցին, թե՝ բժշկության ուսուցիչ ես դու, և սա քեզ վայել զբաղմունք չէ, ինչու ես սովորում։ Եվ Հիպոկրատը նրանց պատասխանեց.

– Ուսումը լավ է անգիտությունից, գիտությունը լավ է, քան տգիտությունը։ Սա ևս մի արվեստ է, սովորելը լավ է, պատվաբեր և հարկավոր:

ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԱՍՈՒՅԹՆԵՐԻՑ

– Ով գարնանը հանգստանում է, ձմռանը սատկում Է սովից ու ցրտից։

– Անգործ մեղուն ավելի լավ Է, քան ժրաջան պիծակը։

– Եթե անարժանին ինչպես հարկն Է չես հանդիմանում, ուսուցիչ մի լինիր:

– Ուսուցչին սուրբ վարքն Է քաջասիրտ դարձնում։

– Մեղրը քաղցր Է, բայց ախտավոր մարմնին վնասում Է, խրատն ու կշտամբանքը օգտակար են, բայց անօգուտ են անխոհեմի համար:

ՆՈԻՇԻՐՎԱՆԻ ԽՐԱՏՆԵՐԻՑ

– Փորձածը մի անգամ ևս փորձեցեք։

– Նորքսակ մարդուց փոխ մի վերցրեք։

– Երիտասարդ օրերին ծերությունը հիշեցեք։

– Առատության ժամանակ սղությունը մտաբերեցեք:

– Ամենևին մի երդվիր. ոչ ճշմարիտ և ոչ սուտ։

– Ստախոս մարդկանցից զգույշ մնացեք։

– Ով խրատը ճանաչում և սիրում Է, նրան տվեք։

– Ով անամոթ և աներկյուղ Է, նրանից հեռու մնացեք։

– Անընկեր ճանապարհ մի երթաք։

– Անարժաններին մի խոնարհվիր։

– Այնտեղ, ուր համբերել Է պետք, մի շտապիր:

– Ճշմարտությունը ձեզ արհեստ դարձրեք։

– Ամեն բան, և կտավը, տասն անգամ չափեցեք և նոր կտրեցեք:

ԽՐԱՏՆԵՐ

– Գիտնականներն իմացությամբ չորս կարգի են. նախ, որ գիտե, ու թեպետ գիտե, որ գիտե, ասում Է՝ չեմ կարող ասել, սա իմաստուն Է և հեզ, սովորիր սրանից, երկրորդ` գիտե, որ չգիտե և խոստովանում Է իր անտեղյակությունը, թե` չգիտեմ. սա ևս բարի Է, սովորիր այդ. երրորդ` չգիտե և անտեղյակ Է, թե չգիտե և խոսում Է տգիտաբար, սա հիմար Է և չգիտե իր պակասությունը, ինչպես չար հիվանդը, արթնացրու սրան. չորրորդ, չգիտե և գիտե, որ չգիտե, բայց դատարկամիտ հպարտությամբ ձևացնում Է, թե գիտե, այսպիսին ամբարտավան Է, խուսափիր նրանից:

– Չորս բան են տապալում թագավորությունը՝ թացբերանությունը, չարակամներից չզգուշանալը, չարագործներին հանդուրժելը և սեփական ժողովրդին զրկելը։

– Չորս պատճառ կա, որ կործանում է թագավորությունը, նախ՝ խելքի պակասություն և տգիտություն, երկրորդ՝ ագահություն և կաշառակերություն, երրորդ՝ անառակություն և ողջախոհություն, չորրորդ՝ կծծիություն. սա ամենից ավելի ատելի է ծառաների ու ռամիկների աչքում։

– Չորս բան նշան է անբախտության, անառակներին սիրելը, քսու մարդկանց լսելը, անգետներին մտերմանալը և չարկամներից խորհուրդ հարցնելը։

– Չորս տեսակ մարդուց պետք է հեռու մնալ, որ իր թերին չի տեսնում և ուրիշին է բամբասում, որ ուրիշների բարուն չարով է պատասխանում, որ չի վստահում ընկերոջը և, վերջապես, ստախոս է և մատնիչ։

– Չորս բան կա, որ ցրում է տրտմությունը և աչքերի լույսը զորացնում, կանաչ տեսնելը, ջրի մոտ նստելը, երկնքի լույսը տեսնելը և լավ բանի հանդիպելը։

– Չորս բան կա, որ պակասեցնում է աչքի լույսը. բոբիկ ճանապարհ գնալը, թշնամի տեսնելը, շատ լալը, բարակ բաների նայելը։

– Չորս բան գիրացնում են մարմինը. բաղնիք մտնելը, ախորժելի կերակուրներ ուտելը, փափուկ շորեր հագնելը և հաճելի բաներ լսելը։

– Չորս բան առողջացնում են հիվանդին. կանոնավոր սնվելը, անուշ բույրեր հոտոտելը, գուսանի ձայնն ու անուշ քամին։

– Չորս բանից է լինում հանկարծամահությունը. մեծ ուրախությունից ու շատ տրտմությունից, ուժեղ բարկությունից և խիստ վախենալուց։

– Չորս տեղ են փորձում մարդուն. պաշտոնի ու առևտրի մեջ, գինի խմելիս և ճանապարհին։

– Չորս բանի, չի կարելի հավատալ. թշնամու սիրուն, ագահ մարդու երդմանը, անհավատի դաշինքին և անառակ կնոջ սիրուն։

– Չորս տեսակ մարդիկ չեն կարող հարստանալ. առաջինն այն է, որ խոյ է կռվեցնում, երկրորդ այն, որ աղավնի է պահում, երրորդը, որ խաղամոլ է, որ դրամով գումար է խաղում, չորրորդն այն է, որ փողոցներում առուծախ է անում։ Սրանք ամեն ինչով դժբախտ են։

– Չորս բան կա մարդու օգտակար՝ թե հոգուն, թե մարմնին. քիչ ուտելն ու քիչ խմելը, քիչ խոսելն ու քիչ քնելը։ Քիչ ուտելն ու քիչ խմելը մարմնին օգուտ է. անձը թեթև է պահում և զգայությունները՝ հստակ ու մաքուր, մարմինը՝ առողջ։ Քիչ խոսելն ու քիչ քնելը հոգուն է օգուտ, որովհետև եթե շատ քնի՝ կկուրանա միտքը, կխափանվեն հանճարը և զգայությունները, իսկ շատ խոսելը չորացնում է ուղեղը և պատվազրկում մարդուն։ Եթե տասն բան գիտես, մեկն ասա և ինը պահիր. խոսքը գոհարի է նման. անտեղի մի խոսիր, որ չկորցնես, շտապով մի խոսիր, բարկությամբ ու լալկան դեմքով մի խոսիր, այլ, եթե ուզում ես, որ խոսքդ անցնի, մեղմորեն ու ժպտուն դեմքով խոսիր։